Իդրամն արդեն Yerevan City-ում է
Վստահ ենք՝ շատ եք սպասել այս նորությանը։ Գիտենք, մենք էլ էինք անհամբեր, դրա համար երկար չենք սպասեցնի ու միանգամից կպատմենք։ Yerevan City սուպերմարկետների ցանցում արդեն հասանելի է Իդրամով վճարումը։
Ձեր ամենօրյա գնումների դիմաց արդեն էլ ավելի արագ կվճարեք՝ մի քանի պարզ քայլով, անհպում ու անվտանգ։ Ստորև ծանոթացեք վճարման ուղեցույցին։
Yerevan City-ի դրամարկղերում վճարում կատարելու համար անհրաժեշտ է․
- մուտք գործել Yerevan City հավելված
- գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը
- վճարման միջոց ընտրել Իդրամը
- մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին։
Սուպերմարկետում առկա ինքնասպասարկման դրամարկղերում վճարելու համար անհրաժեշտ է․
- մուտք գործել Yerevan City հավելված
- սքանավորել Երևան Սիթի բոնուս-քարտը
- անցկացնել ապրանքները
- սեղմել ավարտել և վճարել կոճակը
- հայտնված էջում սեղմել Վճարել իդրամով կոճակը
- Yerevan City հավելվածի գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը
- վճարման միջոց ընտրել Իդրամը
- մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին
Եվ վերջ․ վճարումը կատարված է՝ առանց կանխիկի, քարտերի օգտագործման, արագ ու անվտանգ։ Yerevan City-ում, ինչպես և բոլոր այն վայրերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, կարող եք վճարել Rocket Line-ով՝ գնելով հիմա, իսկ վճարելով ավելի ուշ։
Իդրամով վճարում ընդունող վաճառակետերի թիվն օրեցօր աճում է, և այս պահի դրությամբ Իդրամով կարող եք վճարել ավելի քան 23,500 վաճառակետերում ողջ հանրապետության տարածքում։ Չմոռանաք, որ Idram&IDBank հավելվածով վճարելիս, ինչպես նաև IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով ու ընկերությունների տերմինալներով վճարելիս Դուք դառնում եք բարի կամքի դեսպան, քանի որ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկական դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027