Հունիսի 30-ից Ռուսաստան մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
ՌԴ միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվել։ Ըստ այդմ՝ հունիսի 30-ից սկսած՝ ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստան, պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին:
Այդ մասին Արմենպրեսում ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID։
«Դա լինելու է ՌԴ ծրագրված մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ, քան 4 ժամ առաջ»,- ասաց նա:
Հավելվածի միջոցով դիմում ներկայացնելուց հետո և ՌԴ մուտք գործելուց առաջ Ռուսաստանի պատկան մարմինները ստուգելու են քաղաքացու տվյալները: Եթե քաղաքացու մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի՝ օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027