Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

Ի՞նչն է մերժվում՝ ի դեմս Փաշինյանի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած վերջին ընտրություններում, ինչպես արդեն առիթ ենք ունեցել նշելու, ՔՊ-ի թեկնածուները հավաքեցին քվեարկության մասնակիցների ձայների, համապատասխանաբար, 36 և 32 տոկոսը: Սա հատկանշական է՝ հատկապես «վարչական ռեսուրս» ասվածի օգտագործման առումով: Կարծում ենք՝ նույնիսկ փաշինյանական իշխանության կողմնակիցները (եթե դեռ այդպիսիք կան) չեն կարող հերքել, որ իրենց թեկնածուների ստացած տոկոսները առավելապես հենց «վարչական ռեսուրսի» չարաշահման, լավ՝ օգտագործման հետևանք են:

Կարծում ենք նաև, ավելորդ չի լինի մեկ անգամ ևս հստակեցնենք, թե տվյալ պարագայում ինչ նկատի ունենք՝ ասելով «վարչական ռեսուրս»: Խոսքը պետական կառավարման, իշխանական համակարգից որոշակիորեն նյութական (աշխատանքային) կախվածության մեջ գտնվող անձանց այս կամ այն կերպ հարկադրելու մասին է, որպեսզի ա) անպայման ներկայանան ընտրատեղամաս, բ) անշեղորեն «քվեարկեն» իշխանության ներկայացուցչի օգտին:

Ովքե՞ր են «տեղավորվում» այս տիրույթում: Նախ՝ պետական (բյուջետային ֆինանսավորմամբ գործող) հիմնարկությունների, պետական հաստատությունների, այդ թվում՝ իրավապահ համակարգի, դպրոցների, մանկապարտեզների, պետական բուհերի, պոլիկլինիկաների, հիվանդանոցների, մարզպետարանների, քաղաքապետարանների (համայնքապետարանների, վարչական շրջանների աշխատակազմերի) աշխատակիցները և այլն: Ու, ի դեպ, բնութագրական է, որ, օրինակ՝ ի սատարումն ՔՊ-ի թեկնածուի հրավիրված հավաքին ամբողջ կոլեկտիվներով ներկայացել էին նշյալ որոշ կառույցների աշխատողներ, ինչն արձանագրեցին «դեպքի վայրում» գտնվող մեր գործընկերները: Եվ ինչպես նախընտրական հավաքների են «բերման ենթարկում», այնպես էլ դեպի ընտրատեղամասեր են ուղղորդում թվարկված շրջանակում գտնվող մեր հայրենակիցներին: Հիմա՝ թե ինչպես են դա անում իշխանություն ունեցողները, օրինակ՝ աշխատանքային պայմանների ու վարձատրության ավելացման «կոնֆետներով», թե գործից ազատելու, հաստիքը կրճատելու «մտրակներով» կամ այլ սպառնալիքներով, մեդալի դարձերեսն է: Բուն հարցն այն է, որ դա հենց «վարչական ռեսուրսի» չարաշահում է: Բայց այս ամենով, իհարկե, վարչական ռեսուրսը չի «սպառվում», դա գործիքների մի ամբողջություն է, որի պարագայում իշխանությունը ստանում է որոշակի առավելություն մրցակիցների նկատմամբ:

Հիմա, եթե արձանագրված տոկոսներից հանում ենք «վարչական ռեսուրսով» իշխանության թեկնածուների ստացած իրական (այսպես ասենք՝ սրտաբուխ) ձայները, ապա տակը գրեթե բան չի մնում: Առավելագույնը՝ 7-10 %: Դրանք են Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իրական քվեները, թեպետ որոշ փորձագետներ արդեն նշում են, որ իրականում այդ ցուցանիշը էլ ավելի ցածր է: Չվիճենք:

Այսինքն, այդ 7-10 % ասվածը ձայներն են այն մարդկանց, որոնք համարում են, որ Փաշինյանը փրկիչ է, «խաղաղության դարաշրջանապետ», նրա վարած քաղաքականությունը ճիշտ է, գումարած՝ «երդվ յալ քպականները», եթե առանց «յուղոտ» պաշտոնների, մանդատների ու պարգևավճարների այդպիսիք դեռ կան:

Հիմա քպականները, մերձքպական շրջանակները ասում են, որ ՔՊ-ն, օրինակ՝ Գյումրիում չի պարտվել, որովհետև մյուս բոլոր թեկնածուներից, առանձին-առանձին վերցրած, ավելի շատ քվե է ստացել: Այո, ստացել է: Բայց ՔՊ-ի հետ ընտրապայքարի մեջ մտած մյուս 8 թեկնածուները և ուժերը «վարչական ռեսուրս» չեն ունեցել: Ավելին, մրցակիցները գործնականում ստացել են մաքուր, իրական քվեներ՝ պայքարելով այդ թվում՝ «վարչական ռեսուրսի» և կենտրոնական իշխանության կողմից ռեպրեսիվ միջամտությունների, խոչընդոտների դեմ ևս:

Ուրեմն, ի՞նչ են հուշում այս դիտարկումները:

Առաջին՝ սա նշանակում է, որ համապետական ընտրությունների ժամանակ, լինեն դրանք արտահերթ (ընթացիկ 2025 թվականին), թե հերթական, այսինքն՝ 2026-ին, ամեն գնով ինքնավերարտադրվելու նպատակ հետապնդող ՔՊ-ն ու Փաշինյանը ձգտելու են «վարչական ռեսուրսի» տոտալ չարաշահման ու արատավոր այլ դրսևորումների: Այսինքն, եթե առաջիկա համապետական ընտրություններում ՔՊ-ն ու Փաշինյանը 10-12 տոկոսից ավել «ձայն» ստանան (լավ, համոզեցիք, պոպուլիզմի ու «ասֆալտին փռելու», ասֆալտ փռելու արդյունքում թող լինի մաքսիմում 15), ապա կարելի է համոզված պնդել, որ դրանք կլինեն Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենախայտառակ ընտրությունները՝ աննախադեպ ընտրախախտումներով: Այլ կերպ ավելի մեծ տոկոսներ ՔՊ-ն չի կարող պարզապես ունենալ:

Ու սա ոչ միայն և ոչ այնքան իշխանության հնարավոր վարքի ու նկրտումների մասին է, այլև ընդդիմության կամ իշխանության հավակնող ուժերին վերաբերող խնդիր է: Այսինքն, պետք է համարժեք քաղաքական ու գործնական հետևություններ անել արդեն հիմիկվանից, որպեսզի ընտրություն-փորձության պատին կազմ-պատրաստ իմանան, թե ինչ են անում, ինչպես են չեզոքացնում այդ «վարչական ռեսուրսի» ազդեցությունը ժողովրդի կամընտրության ու դրա արդյունքների վրա:

Առավել ևս՝ մենք տեսանք, որ «վարչական ռեսուրսը», որքան էլ մի քանի գլխանի «վիշապ» համարվի, անհաղթահարելի կամ անպարտելի մի բան չէ: Հնարավոր է դրա դեմ պայքարել և հնարավոր է հաղթել: Ավելին, եթե տվյալ դեպքում իշխանությունն իր հնարավորությունները, ճնշման լծակները կենտրոնացրել էր Փարաքարում և Գյումրիում, ապա համապետական ընտրությունների ժամանակ նույն ուժգնությամբ չի կարողանալու գործել անխտիր բոլոր վայրերում:

Վերջապես, մեծ հաշվով, հիմնականն այն է, որ Գյումրիում և Փարաքարում մերժեցին Նիկոլ Փաշինյանին: Շատ է ասվում նաև այս մասին: Իսկ ի՞նչը մերժեցին մեր հայրենակիցները, որ, ի դեպ, շատ ավելի ակտիվ մասնակցեցին քվեարկությանը, քան նախորդ դեպքերում, ինչո՞ւ ընտրեցին հենց նրանց, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը: Գործնականում մարդիկ մերժեցին էժան պոպուլիզմը, Փաշինյանի կողմից «թալանչիների», «նախկին-մախկինների», «պադվալի առնետների», «պատին ծեփեմ, ասֆալտին փռեմ» բառամթերքով ու շարժումներով նույն՝ այս 7 տարվա մեջ հիմնովին մաշված ու խազ ընկած սկավառակը: Ու քվեարկությամբ մարդկանց մեծամասնությունն ասաց, որ որոշ դեպքերում անգամ գերադասում է ձայնը տալ թեկուզ ոչ միանշանակ ընկալվող ու «նախկինից եկող» գործիչների, թեկնածուների, քան Արցախն ուրացողին ու թշնամուն հանձնողին, հազարավոր զոհերի մեղավորին, երկիրը կորուստների ու աղետների մեջ նետողին, ներազգային թշնամանք հրահրողին, ազգային արժեքների ու ավանդույթների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ հանդես եկողին:

Սա ամենից կարևորն է:

Իսկ այն գործիչները, մեկնաբանները, որոնք շարունակում են խնդիրներ տեսնել ու «գտնել» ժողովրդի մեջ («մեր ժողովուրդն այս է... մեր ժողովուրդն այն է...»), ավելի լավ կանեն, որ իրենց հռետորաբանության ու գործողությունների խնդիրները տեսնեն և իրավիճակին ու հասարակության մեծ մասի տրամադրություններին համահունչ հետևություններ անեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում