Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան

«Հայաստանի իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 29-ին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Ազատության հրապարակում: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ անթույլատրելի է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ:

«Այդ վերաբերմունքի դեմ բողոքի հավաքական արտահայտման ձևը եղավ նաև ամսի 29-ին տեղի ունեցած հանրահավաքը: Այս ամենը պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ սկսած նրանից, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ Արցախի հարցն այլևս փակված է, որ արցախցիների համար սոցիալական ծրագրերի վերաբերմունքը ներկայացնում են չհաշվարկված, ոչ հասցեական ու անարդյունավետ: Այս բոլոր իրողությունների պատասխանն էր այս հանրահավաքը: Դիտարկե՞լ սա որպես սոցիալական պահանջ: Բազմիցս ասել ենք, որ արցախցիները երբեք սոցիալական հարցերը չեն գերադասել իրենց հայրենիքից: Արցախցին բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է իր կոմֆորտ վիճակը զոհել հանուն հայրենիքի և ոչ թե հակառակը: Ներկայացնել, որ արցախցիները պահանջում են շարունակել այս կամ այն դրամական աջակցությունը, դա ուղղակի անթույլատրելի է: Ընդհակառակը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պահանջում են, որ այն բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են, էլ ավելի հասցեական և օգտակար կազմակերպել, իհարկե՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանք շատ լավ հասկանում են՝ Հայաստանի Հանրապետությունն անսպառ սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունի: Գտնում ենք, որ ծրագրերը պետք է լինեն հաշվարկված, գնահատված, որոշված լինի դրանց հասցեականությունը, օգտակարությունը և այլն: Բազմիցս այս հարցը բարձրացվել է, որ զուտ գումար բաժանելով՝ հնարավոր չէ արցախցու սոցիալական հարցերը լուծել: Արցախցին այդ հավաքով հայտարարեց, որ նա ուղղակի իշխանություններից պահանջում է ապահովել իր արժանապատիվ ժամանակավոր կեցությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մինչ հնարավոր կլինի վերադարձ հայրենիք: Եթե մարդիկ ցանկանային, ապա կնկատեին, որ կարմիր թելով անցնում էր վերադարձի գաղափարը: Արցախցիները նաև մասնավոր հարցազրույցների ժամանակ նշում էին՝ իրենց որևիցե գումար անհրաժեշտ չէ, իրենց անհրաժեշտ է, որ կարողանան վերադառնալ իրենց տները, կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններին, ուղղակի վերադառնան իրենց հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նա նաև հստակ կարծիք ունի, թե ինչու որոշ շրջանակներ փորձեցին այս հավաքին վերագրել բացառապես սոցիալական ուղղվածություն: Որքան էլ տգեղ լինի ձևակերպումը, բայց, այդ շրջանակների բնորոշմամբ, «արցախցիները փողի կռիվ են անում»: «Սա միանշանակ այս իշխանությունների ձեռագիրն է: Սրա միջոցով նրանք ուզում են ցույց տալ, որ արցախցիները պատրաստ չեն աշխատել և իրենց աշխատանքի միջոցով որևիցե գումար վաստակել, այլ պահանջում են իշխանություններից հավել յալ գումարներ: Այս իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը, որովհետև այս իշխանությունները դրանից բացի ուրիշ ասելիք չունեն ո՛չ հայ ժողովրդին ընդհանրապես, ո՛չ էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնավորապես: Իրենք չեն կարող ասել, թե ինչու են այսօր հայտարարում, որ Արցախի վերադարձի հարցը փակ է, չեն կարողանում բացատրել, թե ինչպես եղավ, որ Արցախը հանկարծ դարձավ Ադրբեջանի մաս և նման բազմաթիվ հարցեր: Հանրահավաքի կազմակերպիչները և մենք բոլորս կանխատեսում էինք, որ իշխանությունների կողմից նման արձագանք է լինելու՝ ներկայացնել արցախցուն որպես բեռ Հայաստանի համար: Այս թեզը բազմիցս հնչել է այս իշխանությունների կողմից: Սակայն Սյունիքի, Վարդենիսի, Ջերմուկի և մնացյալ դեպքերը մեզ ապացուցեցին, որ Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի համար, այլ նրա պաշտպանն էր: Կորցնելով Արցախը՝ բազմաթիվ իրողությունների ականատեսը եղանք, որոնք չէին լինի, եթե Արցախը լիներ հայկական: Ուստի այս վերաբերմունքը և գործողությունները, որոնք իշխանամերձ շրջանակներում տարածում են, շատ հասկանալի և բացատրելի է, սակայն կարծում եմ, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հանրահավաքի ժամանակ հնչած մի ձևակերպում տարակուսելի էր դարձել շատերի համար՝ մեր պայքարն իշխանությունների դեմ չէ, մեր պայքարը մեր իրավունքների համար է: Բայց բոլորս ենք հասկանում, որ մեր օրերում Հայաստանում որոշումներ կայացնողը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են: Նման ձևակերպումը, կարծես, ինքնապաշտպանության մի ձև լիներ, չէ՞ որ 2023 թ. արցախահայության բռնի տեղահանումից հետո նրանց պարբերաբար կապում ու միաձուլում են քաղաքական այս կամ այն ուժերի և գործիչների հետ: «Այդ հայտարարության տակ ավելի մեծ գաղափար կա թաքնված, այն է, որ արցախցիները բռնի տեղահանումից հետո, երբ հաստատվել են իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում, չեն կորցրել Արցախ վերադառնալու իրենց նպատակը և հույսը: Նրանք ոչ թե ցանկություն ունեն այստեղ ձևավորել իշխանություն և մնալ ու հաստատվել Հայաստանում, ունենալ սոցիալական բարվոք վիճակ, այլ նրանք Հայաստանի ցանկացած իշխանությունից պահանջելու են, որպեսզի Արցախի վերադարձի հարցն օր առաջ լուծվի: Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում են, որ, ցավոք, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի իշխանավարման օրոք այս հարցերը ընդհանրապես փակվելու են: Ելույթներից մեկի ժամանակ եղավ նման հայտարարություն, սակայն դա ունի հետևյալ նշանակությունը՝ արցախցուն հարկավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորել և դառնալ իշխանավոր, ինչպես բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանը, թե շատերը եկել են Արցախից, որպեսզի այստեղ իշխանություն ունենան: Որևիցե մեկ արցախցի իր հայրենիքը չի փոխի Հայաստանում իշխանություն ունենալու հետ: Այսօր բոլոր արցախցիները միահամուռ կանգնելու են քաղաքական այն հոսանքների, ուժերի և գործիչների կողքին, որոնք կարողանալու են փոխել այսօրվա իշխանությունը՝ որպես այդպիսին, ոչ թե նրա համար, որ նրանց հետ գան իշխանության, այլ որովհետև եկող ազգային իշխանությունը պետության առաջնահերթություններից մեկը դիտարկելու է Արցախի վերադարձը»,- եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում