Կոնվերս Բանկը մասնակցել է ՓՄՁ ֆինանսավորմանը նվիրված համաժողովին
Կոնվերս Բանկի կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են «ՓՄՁ ֆինանսավորման հնարավորություններ և հեռանկարներ» համաժողովին, որի շրջանակում նաև հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի խոսքով, նման միջոցառումները ՓՄՁ ոլորտում միտումները, ֆինանսավորման հնարավորություններն ու զարգացումները քննարկելու, բիզնեսի ներկայացուցիչների հետ զրուցելու, նրանց կարիքներն ու ֆինանսական կառույցների հնարավորությունները գնահատելու հիանալի հնարավորություն են:
«Կոնվերս Բանկի համար փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորումն ու աջակցությունն առաջնահերթություն է: Այդ ընկերություններն են ապահովում Հայաստանում աշխատատեղերի զգալի մասը և կարևորագույն նշանակություն ունեն տնտեսության հետագա զարգացման տեսանկյունից»,- ասել է նա և հավելել, որ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին է առաջարկում ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ վարկավորում, լիզինգ, արտաքին առևտրի ֆինանսավորում, ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ բիզնեսի ֆինանսավորման առցանց հարթակում:
Նշվել է, որ Բանկի առաջարկները մշակվել են՝ հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսի կարիքները, ապահովում են նպատակայնության ընդգրկուն ծածկույթ և տարբերվում են ինչպես ժամկետներով, այնպես էլ պոտանցիալ վարկառուներին ներկայացվող պահանջներով:
Կոնվերս Բանկի առաջարկներին կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/corporatebanking հղումով կամ զանգահարելով 010511211:
Կոնվերս Բանկը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027