Ալյումինիումն իր քաշով ոսկու գին ունի. նոր արժույթ արևային էներգիայի մեջ
Վերջին տարիներին արևային մարտկոցների հիմնական բաղադրիչ հանդիսացող պոլիբյուրեղային սիլիցիումի արժեքը զգալիորեն նվազել է: Դա նշանակում է, որ ալյումինե շրջանակները, որոնք ապահովում են վահանակների կառուցվածքային ամբողջականությունը, դարձել են վահանակների ամենաթանկ մասը կազմելով արտադրության ընդհանուր արժեքի 14 %-ը, գրում է pravda.ru–ն:
Նախկինում պոլիսիլիցիումը և ապակին էին գերակշռում արևային վահանակների արտադրության ծախսերի կառուցվածքում: Այնուամենայնիվ, 2024 թվականին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել.
–ալյումինե շրջանակներ՝ արտադրության արժեքի 14 %,
–ապակի՝ արժեքի 13,4 %,
–արծաթի մածուկ՝ արժեքի 11,6 %,
–պոլիսիլիցիում՝ արժեքի 9,9 %:
Պոլիսիլիցիումի գների անկումը պայմանավորված է արտադրության և առաջարկի ավելացմամբ, հատկապես Չինաստանում։
Արդյունքում ալյումինե շրջանակների թանկացումն արտադրողներին խթանում է այլընտրանքային նյութեր և լուծումներ փնտրել,
–նոր ալյումինե համաձուլվածքներ՝ ավելի էժան և թեթև համաձուլվածքների օգտագործում,
–կոմպոզիտային նյութեր՝ նմանատիպ հատկություններով, բայց ավելի ցածր գնով նյութերի օգտագործում,
–շրջանակներ չունեցող՝ վահանակների նախագծում առանց շրջանակների, ինչը պահանջում է դրանց էժանության և ամրության ապահովում:
Այնուամենայնիվ, այս այլընտրանքների իրականացումը բախվում է հուսալիության և երկարակեցության խնդիրների հետ, ինչը դանդաղեցնում է դրանց համատարած ընդունումը:
Իսկ ինչպիսի՞ն են արևային էներգիայի զարգացման կանխատեսումները: SinoLink Securities-ը կանխատեսում է, որ համաշխարհային արևային վահանակների տեղադրումը տարեկան կաճի 10-15 %-ով, իսկ պահանջարկը կարող է հասնել 700 ԳՎտ-ի մինչև 2025 թվականը: Այդ աճը մեծացնում է արևային վահանակների բաղադրիչների արտադրության մեջ նորարարությունների և ծախսերի կրճատման անհրաժեշտությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...