Զգուշանալ է պետք․ հաքերության նոր դեպքեր Հայաստանում
MediaHub-ը պարբերաբար ահազանգեր է ստանում ընթերցողներից հաքերության տարբեր ձևերի մասին, որոնց շատերը զոհ են դառնում: Ժամանակակից աշխարհում քաղաքացիները խոցելի են հատկապես տարբեր հավելվածների պատճառով, պարբերաբար ստանում են ռիսկային հաղորդագրություններ:
Օրինակ, որոշ ժամանակ առաջ մեր ընթերցողները «WhatsApp» հավելվածով շարունակաբար հաղորդագորւթյուններ և զանգեր էին ստանում արտասահամանյան համարներից, որոնք, առաջին հայացքից, իրական մարդկանց հեռախոսահամարներ էին թվում, թեև հետո պարզվեց, որ դրանք վտանգավոր չէին և հնարավոր չէր միայն զանգով «կոտրել» բանկային և անձնական ինֆորմացիա պարունակող այլ հավելվածները:
Խոցելի է նաև «Տելեգրամ» հավելվածը, որով նույնպես քաղաքացիները տարօրինակ հաղորդագրություններ էին ստանում, որոնց մեջ տեսանյութ էր և կայքի հղում, և տեսանյութը դիտելուց պարզվում էր, որ թմրամիջոցների տարածմամբ և վաճառքով զբաղվող կայքի հետ գործ ունեն, որտեղ առաջարկում էին գնել տարբեր տեսակի թմրամիջոցներ։ ՆԳՆ–ից MediaHub-ին պատասխանել էին, թե կառույցը տեղյակ է, և աշխատանքներ են տարվում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։
Այժմ այլ դեպքի մասին ահազանգ ունենք. կրկին «Տելեգրամ» հավելվածով ստանում են տարօրինակ հաղորդագրություն, որտեղ գրված է՝ «Արդյո՞ք դուք եք այս տեսահոլովակում» և կցված ինչ–որ ֆայլ։
«Բավականին գրավիչ հաղորդագրություն եմ ստացել անհայտ օգտատիրոջից։ Երբ տեսնում ես այդպիսի հաղորդագրություններ ցանկանում ես բացել և տեսնել, թե այդ ի՞նչ տեսահոլովակ է, որտեղ դու հնարավոր է լինես։ Ստացա հաղորդագրություն, մեջը գրված էր․ «Это Вы на видео?», ու նաև հետը կցված ինչ–որ ֆայլ։ Ճիշտն ասած, առաջին իսկ վարկյանից ցանկացա բացել այդ ֆայլը, բայց մտածեցի, որ խարդախության նոր դեպք է, և զգուշավորություն ցուցաբերեցի»,– նշում է մեզ ահազանգած քաղաքացին։
Նա դիմել է իր ընկերներին և պարզել, որ առաջինը չէ, որ ստացել է այդպիսի հաղորդագրություն։
«Ընկերներիցս մեկը նույնպես ստացել էր նույնաբովանդակ հաղորդագրություն, բացելով մտածել է, որ իր հեռախոսը և այլ հավելվածներ են կոտրել, դրա համար շառից փորձանքից հեռու, ես բլոկեցի օգտատիրոջը»,– ասաց նա՝ հորդորելով մարդկանց իրազեկված լինել ու զգուշավորություն ցուցաբերել:
Մարիաննա Արամյան





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027