Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ի՞նչ զարգացումներ կան Պեմզաշենի դաժան uպանության դատավարությունից, ե՞րբ այն կավարտվի

2022 թվականի նոյեմբերի 9-ին դաժան սպանություն տեղի ունեցավ, որը ցնցեց ամբողջ Հայաստանը. հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական…

Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։

Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով, Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել Զարինեի անչափահաս դստերը: 

MediaHub-ը հիշեցնում է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունել է մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդել՝ սպանության հետ կապ չունի: 

«Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ... եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինեի օրը...»,- ասել է նա։

Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշել է, թե ազգական Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ այս դաժանությունն արվել է, որ ջրի երես դուրս չգա Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արված արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան:  

Ի՞նչ զարգացումներ կան, ինչպե՞ս է ընթանում դատավարությունը, արդյո՞ք մեղադրյալները ընդունել են մեղքը. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ։

«Նորություն չկա, վկաներն են հարցաքննվում, այլ նորություններ բացարձակ չկան։ Այս պահին վկաների փուլում ենք, դրանից հետո կգա միջնորդությունների փուլ, մինչև հասնենք եզրափակիչ ելույթներին»,– նշեց Գալիկյանը։

Հարցին՝ արդյո՞ք այդ երկու անձանց նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել, փաստաբանը պատասխանեց․ «Ոչ, ոչ»։

Մեր հարցին, թե ե՞րբ կավարտվի դատավարությունը, դեռ որքա՞ն ժամանակ կտևի, փաստաբանը նշեց՝ չի կարող որևէ հստակ բան ասել։

Հիշեցնենք, երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Պեմզաշենում դաժանաբար սպանված մոր և երկու երեխաների ընտանիքի հոր՝ Սևակ Մելիքսեթյանի և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել դատական նիստից հետո, և նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։

MediaHub-ը կապ էր հաստատել Սևակ Մելիքսեթյանի հետ, ով նշել էր, որ ամենը նորմալ է: «Ինձ բերման չե՛ն ենթարկել»,- ասել էր Մելիքսեթյանը։ 

ՔԿ–ից հայտնել էին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում նշանակված դատական նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարիաննա Արամյան