Ավտովթարից մահացած բժշկուհին 2 երեխա ունի, ամուսինը մի քանի տարի առաջ էր մահացել. մանրամասներ
Այսօր՝ ողբերգական ավտովթարից մահացած բժշկուհին՝ Հասմիկ Ղազարյանը, 2 երեխաների մայր էր․ «Աղջիկներն արտերկրում էին սովորել, շատ լավ երեխաներ ունի, ամուսինն էլ մի քանի տարի առաջ էր մահացել։ Երկար տարիներ այդ ենթակայանում էր աշխատում, սրտաբան էր։ Շատ լավ մարդ, հոգատար բժշկուհի, իր գործի նվիրյալ, բոլորին հասնող կին էր։ Ափսոս, դեռ շատ կյանքեր կարող էր ձրկել բժշկուհի Ղազարյանը»,- Sհabat.news-ի հետ զրույցում ասաց մահացածի կոլեգաներից մեկը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի ուշ հայտնել է, որ, ցավոք, բժիշկը մահացել է: Shabat.news-ի հետ զրույցում էլ «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանն էլ ասել էր, որ բժիշկների բրիգադը կանչից վերադառնալիս են եղել, ամենայն հավանականությամբ վարորդի աչքը կպել է, քնել է և ինքնավթարի է ենթարկվել։
Անի Ներկարարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027