Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ
Վերջերս հասարակության շրջանում՝ մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։
Նշվածի կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։ Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007 թվականից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024 թվականին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը», - հայտնել են գերատեսչությունից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027