Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր

Ս.թ. ապրիլի 3-ին Dvin Hall-ում տեղի է ունեցել Doing Digital Forum-ը, որի բլոկչեյն գործընկերն էր Fastex էկոհամակարգը:

«Ապագայի փողն ու թվային տնտեսությունը» խորագրով միջազգային ֆորումին մասնակցել է ավելի քան 1000 հյուր և մոտ 20 խոսնակ, որոնք քննարկել են փողի էվոլյուցիան և դրա տնտեսական ազդեցությունը:

Ֆորումի առաջին պանելային քննարկման թեման էր «Բարտերից կրիպտո. փողի էվոլյուցիան»։ Այն վարում էր ֆորումի հիմնական խոսնակ, համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը։ Նա անդրադարձել է փողի ապագային ու ապագայի փողին, հատկապես՝ կրիպտոարժույթների համատեքստում. ինչ նշանակություն ունեն դրանք ֆինանսական հաստատությունների և Հայաստանի նման երկրների համար, ինչ ազդեցություն կունենան յուրաքանչյուրիս կյանքում։

«Սա ամենահետաքրքիր ժամանակաշրջանն է դրամի և ֆինանսների պատմության մեջ։ Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում շատ ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը, փորձում են առաջնորդել և օգտագործել այս հնարավորությունը։ Մեզ անհրաժեշտ են կենտրոնացված բորսաներ և կրիպտո ընկերություններ, որոնք հնարավորություն կտան լայն հանրությանը փորձելու թվային արժույթներն ու զգալու դրանց ընձեռած առավելությունները։ Փողի ապագան թվային արժույթներն են», - նշել է Հենրին։

Պանելային քննարկմանը մասնակիցներից էր Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։ Բանախոսները քննարկել են կրիպտոյի էվոլյուցիան և դրա կիրառությունը Հայաստանում, Հայաստանի բանկային համակարգի և բլոկչեյն տեխնոլոգիաների համատեղելիությունն ու ընկալումները։

«Ֆասթեքսը մշտապես մասնակցում է նման կարգի միջոցառումներին, սա լավագույն հարթակն է ինդուստրիայի մասնակիցների հետ ծանոթանալու, նոր մտքեր փոխանակելու, գործընկերների ու համագործակցության նոր սցենարներ ձևավորելու համար», - ասել է Վախթանգ Աբրահամյանը:

Zodia Custody-ի Եվրոպայի գործադիր տնօրեն Ջերի Աֆենտակիսն ընդգծել է ոլորտում Ֆասթեքսի գործունեության կարևորությունը: «Կարծում եմ՝ որքան ավելի շատ ես ծանոթանում Fastex էկոհամակարգին և դրա ընկերությունների խմբին, այնքան ավելի տպավորիչ է դառնում։ Այն, ինչ իսկապես զարմացնող և հիացնող է, Fastex Group-ի գործունեության լայնածավալությունն է թվային ակտիվների աշխարհում»։

Բլոկչեյնից մինչև թվային ֆինանսներ՝ Ֆասթեքսը կառուցում է տեխնոլոգիաների նոր սերունդ՝ ավելի արագ, խելացի և ապահով: