Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Կրшկում են ամեն օր՝ գիշերային ժամերին․ ադրբեջանական բանակի կրակnցներն աhաբեկում են սահմանին ապրող մարդկանց

Ադրբեջանը կրկին մեղադրել է Հայաստանին Տավուշի ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու մեջ։ Մասնավորապես, այդ երկրի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 9-ին, ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներով կրակ են բացել Թովուզի շրջանի Մուսյուսքենդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են ադեկվատ պատասխան միջոցառումներ: MediaHub-ը կապ է հաստատել սահմանային բնակավայրերի բնակիչների հետ։ Տավուշի մարզի բնակիչն ասաց, որ ապրիլի 6-ից սկսված կրակոցներն առ այսօր չեն դադարել։ Կրակում են ամեն օր։

«Կրակոցներ նախկինում էլ եղել են, եթե չասենք ամենօրյա ռեժիմով էին կրակում, ապա դրանք լինում էին հաճախակի։ Ճիշտն ասած, 44-օրյա պատերազմից հետո դադարել էին կրակել։ Անցած տարի մայիսին, երբ ասացին սահմանազատում է լինելու, այդ ժամանակահատվածում  ընդհանրապես ոչ մի կրակոց չի եղել։ Բայց արդեն 4-րդ օրն է, սովորական բնույթ է կրում։ Կրակելը մի կողմ, բայց որ մեզ են մեղադրում՝ սա արդեն մտածելու տեղիք է տալիս»,- ասաց Պառավաքար գյուղի բնակիչը` նշելով, որ ադրբեջանցիները հիմնականում կրակում են «Մեհրաբ» անունով հայտնի դիրքի ուղղությամբ, իսկ կրակոցների ձայները լսելի են հարակից բնակավայրերում։ 

«Նույնիսկ Այգեհովիտ գյուղում են լսել։ Հետաքրքիր ա, որ նույն երեկոյան կամ ուշ գիշերային ժամերին կրակում են նաև մյուս մարզերի դիրքերի ուղղությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Սյունիքի մարզի MediaHub-ի աղբյուրները նշեցին, որ թշնամին ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս կրակել է, լսվել են Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում։

«Նույն վիճակն է։ Կրակում են երեկոյան ժամը 10-ից հետո, գիշերվա մեջ մի քանի անգամ։ Դրանք արդեն սովորական են դարձել»,- ասաց Խնածախի բնակիչը` հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմի մեղադրանքները հետագայում չեն վերածվի տեղային մարտերի։

Հունան Թադևոսյան