ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, գրում է Associated Press-ը: Թրամփը, Պեկինին մեղադրելով հարգանքի բացակայության համար, Չինաստանին առանձնացրել է մյուս երկրներից՝ հայտարարելով մաքսատուրքերի բարձրացման մասին:
Նա սոցցանցերում գրառման մեջ հայտնել է, որ դադարեցնում է իր, այսպես կոչված, «փոխադարձ մաքսատուրքերը» բազմաթիվ այլ առևտրային գործընկերների համար, քանի որ նրանք բանակցությունների առաջարկին պատասխանել են ձեռք մեկնելով, այլ ոչ թե վրեժ լուծելով: ԱՄՆ-ի և Չինաստանի միջև թեժացող առևտրային պատերազմը սպառնում է բարձրացնել գները ԱՄՆ-ում սպառողների համար և խաթարել Չինաստանի՝ իր դանդաղող տնտեսությունը վերականգնելու փորձերը: Չինաստանի կառավարության պատասխանն ազդարարում է Թրամփի ճնշմանը չհամաձայնելու վճռականությունը՝ չնայած ռիսկերին:
«Եթե ԱՄՆ-ն պնդում է իր տնտեսական և առևտրային սահմանափակումների հետագա սրումը, Չինաստանն ունի ամուր կամք և բազում միջոցներ՝ անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկելու և մինչև վերջ պայքարելու համար», - հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը մաքսատուրքերի վերջին բարձրացման մասին հայտարարելուց առաջ: Վաշինգտոնում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է. «Երբ դուք բռունցքներով հարվածում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նախագահ Թրամփը պատրաստվում է ավելի մեծ հարված հասցնել»: ԱՄՆ-ն անցյալ տարի Չինաստան է ուղարկել 199 միլիարդ դոլարի ապրանք, մինչդեռ Չինաստանը 463 միլիարդ դոլարի ապրանքներ և ծառայություններ է արտահանել ԱՄՆ, ըստ ԱՄՆ առևտրի նախարարության:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան