Ռոնալդուն ռեժիսոր Մեթյու Վոնի հետ անկախ կինոստուդիա է բացել
Ֆուտբոլային աստղ Կրիշտիանո Ռոնալդուն հայտնի կինոռեժիսոր Մեթյու Վոնի հետ համատեղ կինոստուդիա է բացել, հայտնում է Variety ամսագիրը՝ մանրամասնելով, որ այն կոչվում է UR•Marv:
Անկախ կինոստուդիան նպատակ ունի շեղվել սովորական ֆիլմարտադրությունից՝ «կիրառելով նորարարական տեխնոլոգիաները՝ չմոռանալով ավանդույթների մասին»:
Համագործակցությունն արդեն տվել է շոշափելի արդյունքներ՝ երկու նկարահանված մարտաֆիլմեր, որոնք Վոնը և Ռոնալդուն ֆինանսավորել և արտադրել են միասին UR•Marv-ի միջոցով, և երրորդ ֆիլմն ակտիվ մշակման փուլում է, բոլոր ֆիլմերը մի շարքի մաս են կազմում: Առաջին ֆիլմի մանրամասները կհրապարակվեն մոտ ժամանակներս:
«Սա հետաքրքիր էջ է ինձ համար, ես բաց եմ բիզնեսում նոր ձեռնարկումների համար», - ասել է Ռոնալդուն:
«Անհամբեր սպասում եմ Կրիշտիանոյի հետ ոգեշնչող ֆիլմեր ստեղծելուն. նա իրական սուպերհերոս է», - հավելել է Վոնը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել