Ճապոնիայում արհեստական կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև է
Ճապոնական Կանսայի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Օսակա ծովածոցի երկու արհեստական կղզիների վրա, ջրի տակն անցնելու վտանգի առաջ է կանգնել ենթակառուցվածքների ծանրության պատճառով։ 20 միլիարդ դոլար արժողությամբ օդանավակայանը բացվել է 1994 թվականին և ներկայումս սպասարկում է տարեկան ավելի քան 30 միլիոն ուղևորի։ Այն կապվում է մայրցամաքային Ճապոնիայի հետ 3,75 կմ երկարությամբ կամրջով։ Այս մասին գրում է Bild-ը:
Այն նախատեսված է նույնիսկ երկրաշարժերին դիմակայելու համար. թռիչքուղիները կառուցված են ասֆալտբետոնե հատուկ խառնուրդով, որը թույլ է տալիս դրանց թեքվել և դեֆորմացվել: Բայց հիմնական խնդիրն այն է, որ օդանավակայանի ծանրությունը ճնշում է ծովի հատակին, որը կազմված է տիղմից ու ցեխից, և այն սկսում է թուլանալ։
Ինժեներները ակնկալում էին, որ օդանավակայանի շահագործման առաջին տարիներին այն 50 տարվա ընթացքում 8 մետրով ջրի տակ կանցնի, սակայն բացման պահին այդ ցուցանիշն արդեն գերազանցվել է: Այսօր օդանավակայանն արդեն խորասուզվել է 11,5 մետրով. մինչև 2056 թվականը կառույցը կարող է ամբողջովին ջրի տակն անցնել:
Կանսայի օդանավակայանն ունի աշխարհի ամենաերկար տերմինալային շենքը՝ 1,7 կիլոմետր: Այն նաև հայտնի է ուղեբեռի բեռնաթափման իր ռեկորդով. այստեղ երբևէ որևէ ուղևոր իր ուղեբեռը չի կորցրել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...