Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Տնտեսություն

Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։  

«Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով հաստատվել են ռեկորդային գներ. մեկ ունցիա ոսկին արժե ավելի քան 3000 դոլար։ Մի քանի տարի առաջ գինը դրա մոտ կեսն էր։ Պղնձի և մոլիբդենի մասով դեռ այդքան շատ աճ չի գրանցվել համաշխարհային շուկայում, սակայն կա զգալի ներուժ։ Մի քանի տարի հետո ականատես կլինենք նաև պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճի, քանի որ այդ մետաղներն օգտագործվում են հիմնականում այն տեխնոլոգիաներում, որոնց համար մասնագետները կանխատեսում են մեծ ապագա։ Խոսքը վերաբերում է արևային էներգետիկային, էլեկտրոմոբիլներին, հողմակայաններին, հետևաբար պահանջարկը հանգեցնելու է նաև գնաճի»,- ասաց Ջհանյանը  

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ, որոնք լիարժեք չեն օգտագործվում, ուստի հանքագործների և մետալուրգների միությունն ամեն անգամ առիթը բաց չի թողնում բարձրաձայնելու այդ մասին։ 

«Եթե մեր արդյունահանման ծավալներն ավելանան, ապա Հայաստանի տնտեսությունը կապրի իսկական բում, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն այս առանձին ճյուղին, այլև հարակից շատ ոլորտներին։ Փորձում ենք համագործակցել իշխանությունների, կառավարության պատասխանատու ղեկավարների հետ, որպեսզի ընձեռվի հանքարդյունաբերության ասպարեզում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ հանքարդյունաբերությունը մնում է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չորրորդ տարին անընդմեջ ՀՀ թիվ մեկ հարկատուն է և 2024 թվականին վճարել է 102 միլիարդ դրամի չափով պետական հարկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, որովհետև վճարած գումարների չափով զգալիորեն գերազանցում է երկրորդ և երրորդ հարկատուներին։ Ջհանյանի հավաստմամբ՝ ԶՊՄԿ-ն նույնիսկ կարող է կրկնապատկել առկա ներուժն ու մեծացնել աշխատանքի ծավալները։ Եթե աշխատի նաև Ամուլսարի հանքը, ապա արդյունաբերողների բանակն ավելի կհզորանա։    

«Ի վերջո, վճարված գումարների շնորհիվ հոգում ենք մեր զինված ուժերի, առողջապահության և այլ ոլորտների կարիքները, իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Վճարված հարկերի շնորհիվ նվազում է նաև արտաքին պարտքը։ Հնարավորություններն առկա են, պարզապես պետք է լիարժեքորեն դրանք օգտագործվեն՝ ի շահ մեր ժողովրդի»,- ասաց մասնագետը։

Անդրադառնալով հասարակության մեջ առկա կարծրատիպերին ու մտահոգություններին առ այն, որ հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որ արդյունահանողները մտածում են միայն իրենց շահի, այլ ոչ թե բնության պահպանության մասին՝ Ջհանյանն ընդգծեց, որ հասարակության անհանգստությունը որոշ չափով նվազել է, բայց բնավ չի վերացել, միֆերն ու կարծրատիպերը դեռ պահպանվում են, որոնք տարածված են հասարակության լայն շրջանակներում։

«Բայց ես ուզում եմ մեկ օրինակ վկայակոչել ու հիշեցնել բոլորին, որ ժամանակին նման կարծրատիպեր կային նա Մեծամորի ատոմակայանի հետ կապված, ինչի պատճառով ատոմակայանը մի քանի տարի փակվեց, և մենք տեսանք դրա հետևանքները։ Խնդիրը չի վերաբերում միայն մեր ազգաբնակչությանը։ Նույն վերաբերմունքն ատոմային էներգետիկայի նկատմամբ կար նաև Գերմանիայում, որտեղ տնտեսությունն այժմ հայտնվել է ճգնաժամի մեջ։ Կարծրատիպերի պատճառով չարժե կասեցնել տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացումը։ Հարցը պետք է մնա օբյեկտիվության դաշտում»,- ասաց հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Ջհանյանը հավաստիացրեց, որ իրենք աշխատում են հասարակության լայն շերտերի, ինչպես նաև բուհերի հետ, որպեսզի կարծրատիպերը փոխվեն և մարդկանց մտահոգությունները փարատվեն, քանզի իրականում այն օգուտը, որ ազգաբնակչությանը բերում է հանքարդյունաբերությունը, շատ ավելին է, քան բացասական ազդեցությունը բնության վրա։

«Ինքնին հասկանալի է, որ հանքարդյունաբերական ցանկացած գործունեություն որոշակի վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Չնայած այդ հանգամանքին՝ ոլորտն ամեն ինչ անում է, որպեսզի այդ բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվի և մեծանա այն օգուտը, որ ստանում են պետությունն ու ժողովուրդը։ Այդուհանդերձ, տեխնոլոգիաների արդիականացումը տեղի է ունենում ավելի արագ, քան կարծրատիպերի վերացումը՝ կապված այդ տեխնոլոգիաների բերած հնարավորությունների հետ»,- նշեց Ջհանյանը։

Նա ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառման ընթացքում նաև հանդես եկավ հանքարդյունաբերության վերաբերյալ համապատասխան զեկույցով և մասնավորապես կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ այն համարելով հեռանկարային։ 

«Երիտասարդ դիմորդների և ուսանողների վերաբերմունքն այս մասնագիտության հանդեպ, ցավոք, համարժեք չէ, շատերի մոտ երկրաբան դառնալու ցանկություն չկա, հետևաբար պետք է գրավչությունը բարձրացվի։ Այդ առումով համալսարանները շատ անելիքներ ունեն։ Մենք նույնպես համագործակցում ենք բուհերի հետ, կազմակերպում ենք արտադրական պրակտիկաներ, օգտակար հանդիպումներ, որպեսզի երկտասարդների շրջանում հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ մեծանա։ Դա երկար պրոցես է, բայց հույս ունենք, որ այս տարվանից պատկերը շահեկանորեն կփոխվի։ Դա պարզ կլինի նաև դիմորդների քանակից։ Առանց մասնագետների ոլորտը պարզապես կմահանա։ Մեր նպատակն է պատրաստել սեփական կադրերին, այլ ոչ թե մասնագետներ հրավիրել արտասահմանից»,- եզրափակեց Ջհանյանը։