Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար: Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել հարմարեցնել առաջարկները՝ ապահովելով առավելագույն շահավետություն։

10 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ապառիկ վարկավորման շուկայում՝ առաջարկելով գրավիչ պայմաններ այս պահանջված վարկատեսակի համար: Յուրաքանչյուր տասներորդ տնտեսապես ակտիվ բնակիչ դիմել է ապառիկ վարկի համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում այս պրոդուկտի պորտֆելն աճել է 20%-ով, իսկ Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է բիզնեսի կողմից Բանկի նկատմամբ բարձր վստահության մասին։​

Ապառիկ վարկերն առավել տարածված են 20-35 տարեկան հաճախորդների շրջանում՝ կապված նրանց բարձր գնողունակության և ակտիվ կենսակերպի հետ։ Հատկապես ուշագրավ է երիտասարդների շրջանում վարկավորման նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչը կարող է վկայել ֆինանսական իրազեկվածության և պատասխանատվության բարձր մակարդակի մասին։ Վարկառուների 55%-ը կանայք են, իսկ 45%-ը՝ տղամարդիկ։​

«Ապառիկ վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված ֆինանսական պրոդուկտներից մեկը սպառողների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկը միտված է հարմար և մատչելի լուծումներ տրամադրելուն՝ առաջարկելով վարկավորման շահավետ պայմաններ։ Մենք մշտապես վերլուծում ենք հաճախորդների տվյալները, ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել նրանց կարիքները և օպտիմալացնել մեր առաջարկներն ու մարքեթինգային նախագծերը։ Այս տարի մենք պլանավորում ենք ընդլայնել գործընկերների ցանցը և ավելացնել ապառիկ վարկերի պորտֆելն առնվազն 5%-ով», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։​

Ապառիկ գնումների շարքում ավանդաբար առաջատար են էլեկտրոնիկան և սպառողական տեխնիկան, քանի որ դրանք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Երկրորդ տեղում է կահույքը, որի գնման համար ապառիկը հարմար լուծում է՝ հաշվի առնելով մեծ ծախսերը։ Նկատվում է նաև հետաքրքրություն շինարարական ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են սանտեխնիկան և պատուհանները՝ հատկապես գարնանային և ամառային սեզոններին, երբ բնակարանի բարեկարգման և վերանորոգման հարցերը դառնում են առավել ակտուալ։ 

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապառիկ վարկավորմամբ օգտվել նաև տարբեր ոլորտների ծառայություններից` տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ, աբոնեմենտներ սպորտային- առողջարարական կենտրոններում և այլն:

Ֆինանսավորման այս տեսակը նախատեսում է ապրանքների ապառիկ ձեռքբերում 30,000-ից մինչև 4.5 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, վարկի՝ 3-60 ամիս գործողության ժամկետով։ Բանկը դիտարկում է 18-70 տարեկան հաճախորդների հայտերը՝ նրանց վարկային պատմության հիման վրա։​

Ապառիկ վարկ կարելի է ձևակերպել նաև առցանց՝ առանց մասնաճյուղ կամ առևտրի կետ այցելելու։ Դրա համար անհրաժեշտ է Բանկի գործընկերոջ կայքում ընտրել ապրանքը և անմիջապես դիմում ներկայացնել։​

Ապառիկ վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։​

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: