Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր

Ֆասթ Բանկը ս․թ․ ապրիլի 3-ին մասնակցել է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ին որպես ֆինանսական գործընկեր։ Ֆորումին ներկա էին ՏՏ ոլորտի փորձագետներ, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներ, որոնց մեկ հարկի տակ էր հավաքել «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով քննարկումը։ 

SPRING PR ընկերության կողմից կազմակերպված ֆորումի շրջանակներում Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը վարել է պանելային քննարկումներից մեկը՝ «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» թեմայով։ Մասնակիցները խոսել են ամպային հարթակների, թվային ակտիվների, տվյալների բազաների, արհեստական բանականության և ոլորտի միտումների մասին։ 

Քննարկման մասնակիցներից ArenaVS-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, DeGameFi-ի հիմնադիր Միխեիլ Դիդեբուլիձեն կարծիք է հայտնել, որ առաջիկայում  մարդիկ ֆիատ արժույթից ամբողջությամբ անցում կկատարեն կայուն թվային արժույթների․ «Կարծում եմ՝ իսկապես կապիտալի մեծ հոսք կա։ Նույնիսկ շատ ընկերություններ կան, որոնք փորձում են  թոքենիզացնել իրենց ակտիվները, ֆինանսական հաստատություններ գնալու փոխարեն նրանք կարող են նաև քրաուդ ֆոնդերի միջոցով  ավելի ցածր տոկոսադրույքներով  գումարներ ներգրավել», - ասել է Միխեիլ Դիդեբուլիձեն։

Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կանխատեսել է, որ արհեստական բանականությունը, բլոկչեյն ու թվային ակտիվների համադրությունը մեծ ազդեցություն են թողնելու ֆինանսական ոլորտի վրա։ Խոսվել է նաև այդ տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների գաղտնիության և ապահովության մասին։ Amazon Web Services-ի Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Իննա Օժոգինան հավաստիացրել է, որ ամպային հարթակներն այդ առումով ապահով են, և նրանք նույնիսկ արդեն համագործակցություն ունեն  բանկերի հետ։

Նորագույն տեխնոլոգիաները մուտք են գործել նաև մարդասիրական ոլորտ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն պատմել է, որ Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ խնդրել է իրենց օգտագործել էլեկտրոնային դրամապանակ․ «Մենք սկսեցինք կարիքավորներին փոխանցել գումար միայն սննդի համար, նրանք չեն կարող գնալ և այդ գումարը կանխիկացնել։ Հիմա նախագծում ենք բոլոր սոցիալական նպաստները, դեղամիջոցների գումարը, առողջապահության ծախսերի համար նախատեսված գումարը փոխանցել հենց այդ միջոցով։ Ամեն ինչ շատ արագ է  զարգանում, մենք դեռևս բլոկչեյն չենք հասկանում, բայց վստահ եմ, որ ժամանակին դա էլ կներգրավենք», - ասել է Նաննա Սկաուն։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի տաղավարում ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի, ինչպես նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար։

 Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։ 

 Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։