Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է. ինչ միջոցառումներ են նախատեսված
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ֆիլմերի ցուցադրություններ:
Ապրիլի 16
Քայլերթ Երևան քաղաքում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակից (Ամիրյան 26) մինչև Երևանի Շ․ Ազնավուրի անվան հրապարակ (Աբովյան 18, «Մոսկվա» կինոթատրոնի բակ)։ Քայլերթի երթուղին՝ Ամիրյան 26, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Եզնիկ Կողբացի փողոց, Զաքյան փողոց, Տերյան փողոց, Աբովյան փողոց, Փավստոս Բուզանդի փողոց, Արամի փողոց, Պուշկինի փողոց, Աբովյան 18:
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացում. «Բարեկենդանը» (տևողությունը՝ 7 րոպե), «Կացին ախպերը» (տևողությունը՝ 7 րոպե), «Սուտլիկ որսկանը» (տևողությունը՝ 7 րոպե)։ Հասցե՝ Երևան, Աբովյան 18։
Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխություն. ոսկե մեդալի, պատվոգրերի, շնորհակալագրերի հանձնում կինոոլորտում իրենց ավանդն ունեցած անձանց։ Վայրը՝ Կինոյի տան մեծ դահլիճ (հասցե՝ Վարդանանց 18):
Հանրային հեռուստաընկերությամբ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» 1965 թ. ֆիլմի 4K վերականգնված տարբերակի հեռուստապրեմիերա (ֆիլմի տևողությունը՝ 137 րոպե)։
Ապրիլի 17
Հանդիպում Հայաստանի կինոյի հիմնադրամի միջմշակութային հաղորդակցության համակարգող, Եվրիմաժում հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի հետ։ Հանդիպման թեմա՝ Եվրիմաժի գործունեությունը և առավելությունները, դիմելու ընթացակարգերը։ Հարց ու պատասխան։ Տևողությունը՝ 1,5 ժամ, վայրը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ (հասցե՝ Տերյան 3Ա):




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027