Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:
Հաշված օրերի ընթացքում՝ ապրիլի 1-11-ը, տեղաբաշխվել է 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12% արժեկտրոնի եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:
«Ուրախությամբ հայտնում ենք «Վարդանանց» ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին, ինչը վկայում է կենտրոնի նկատմամբ ներդրողների վստահության և Կոնվերս Բանկի ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկի մասին: Ցանկանում ենք շեշտել նաև, որ պարտատոմսերում ներդրումներ են կատարել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ-ում գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը: Շնորհիվ Բանկի թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների, մեծ թվով գործարքներ են կատարվել հենց մոբայլ հավելվածով՝ ապահովելով գործարքների արագությունն ու հարմարավետությունը: Converse Mobile-ով ներդրումներին է նախապատվություն տվել ֆիզիկական անձ ներդրողների 88 տոկոսը»,-ասել են Կոնվերս Բանկում։
«Շատ կարճ ժամանակահատվածում՝ 11 օրվա ընթացքում, հաջողությամբ ավարտեցինք մեր կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Սա ոչ միայն ֆինանսական կարևոր նվաճում է, այլև մեր բրենդի, մեր երկարաժամկետ տեսլականի ու ռազմավարական ուղղության հանդեպ շուկայի վստահության հստակ ապացույց»,-հավելել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:
Երկրորդային շուկայում շրջանառվելու համար պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսա:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027