Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 24-ի նախօրեին՝ խորհրդանշական 19:15-ին ավանդաբար մեկնարկող «Ջահերով երթը» միշտ է առանձնահատուկ խորհրդանշական բովանդակություն ունեցել: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով այդ՝ արդեն ավանդական երթի խորհուրդը. ոգեկոչել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, վառ պահել պայքարի ոգին:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ, բնականաբար, «Ջահերով երթի» նախաձեռնողը ՀՅԴ-ն է՝ ի դեմս իր երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների: Սակայն, կարծում ենք, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ չեն առարկի, որ վերջին տարիներին սա զուտ առանձին վերցրած մեկ կուսակցության միջոցառում չէ: Այն արդեն վերածվել է վերկուսակցական երևույթի, ու դա էլ է օրինաչափ, քանզի համազգային ողբերգության հիշատակն ու հատուցման հասնելը համազգային մղում է և խնդիր:
Այո, «Ջահերով երթը» միշտ է ունեցել իր խորհուրդը, բայց հատկապես հիմա, հատկապես այս օրերին այն հավել յալ ու առանձնահատուկ խորհրդանշականություն է ստացել:
Առաջին հերթին՝ «Ջահերով երթը» համազգային, մեր պարագայում՝ ներհասարակական համախմբման ու համերաշխության որոշակի խորհուրդ ունի: Որքան էլ ցավալի է դա արձանագրելը, բայց «Ջահերով երթը» (ինչպեսև՝ Ապրիլի 24-ին մեր հայրենակիցների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) նաև պայքարի դրսևորում ու ցույց է՝ ընդդեմ ուրացման, ընդդեմ մոռացության ու մանկուրտացման:
Այո, ցավալի փաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը այսօր Հայոց ցեղասպանությունն ուրանալու, պատմական անհերքելի իրողությունները ռևիզիոնիստական ու նենգախեղող վերանայման ենթարկելու, ցեղասպանական ոճրագործ Թուրքիային «սպիտակեցնելու» դիրքերից է հանդես գալիս: Նպատակ հետապնդելով ամեն գնով բարեկամանալ Թուրքիայի հետ, իսկ գործնականում Հայաստանը դնել թուրքական տիրապետության տակ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ու Փաշինյանի մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից դուրս հանելը, դրա մասին են վկայում:
Բայց պարզ է, չէ՞, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը սոսկ անցյալի մասին չէ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր ներկայի և ապագայի անվտանգության բաղկացուցիչն է: Ու նաև դրա մասին յուրօրինակ հիշեցման խորհուրդ ունի «Ջահերով երթը», որը աշխարհին ապացուցելու է նաև, որ հայ ժողովուրդն ամենևին համակարծիք չէ օրվա իշխանությունների ուրացման քաղաքականության հետ:
Պետք է նկատել, որ Փաշինյանի իշխանությունն ամենևին էլ առաջինը չէ, որ կցանկանար առհավետ մարել հայերիս պատմական հիշողությունը, բայց պայքարը ոչ մի դեպքում չի մարել: Հակառակը, եղել է այնպես, որ ինչքան այդ ճնշումն ուժեղացել է, այնքան ավելի է բորբոքվել պայքարի ջահը: Կարևորը այն մտքում և հոգում վառ պահելն է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...