Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Բրազիլացիները բազմահազարներով անցնում են արևային էներգիայի. ի՞նչն է նրանց գրավում

էներգիայի գեներացման շուկան շարունակում է մնալ Բրազիլիայի տնտեսության ամենակայուն ոլորտներից մեկը՝ չնայած հիմնական տնտեսական ցուցանիշների տատանումներին: Նույնիսկ Selic-ի բազային տոկոսադրույքի բարձրացումը և դոլարի ամրապնդումը չեն թուլացրել հետաքրքրությունն արևային էներգիայի նկատմամբ: Արևային սարքավորումների ցածր ծախսերը և վարկավորման բարելավված պայմաններն արևային վահանակների տեղադրումը դարձրել են շահավետ ներդրում ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր տների սեփականատերերի համար, գրում է pravda.ru–ն:

Ներկայիս իրավիճակն ու հեռանկարները հասկանալու համար Canal Solar-ը հարցազրույց է վերցրել Meu Financiamento Solar հարթակի գործադիր տնօրեն Կարոլինա Ռեիսի հետ: Այդ ծառայությունը հանրապետությունում խոշորագույններից է արևային էներգիայի համար վարկեր տրամադրելու գործում։

Ըստ Կարոլինա Ռեիսի՝ Selic-ի կտրուկ աճը և դոլարի վերջին թռիչքը, անշուշտ, ազդեցություն են ունեցել Բրազիլիայի մակրոտնտեսության վրա, սակայն արևային շուկան շարունակում է աճել՝ չնայած այդ գործոններին: «Արևային սարքավորումների մեծ մասը ներմուծվում է Չինաստանից և ասիական այլ երկրներից, որտեղ արտադրության տեխնոլոգիաները մշտապես բարելավվում են, իսկ մրցակցությունը նվազեցնում է գները: Դա թույլ է տվել, որ Բրազիլիայում վահանակների արժեքը երեք տարում իջնի 60 տոկոսով՝ 0,23 դոլարից մինչև 0,08 դոլար մեկ վտ-ի համար», - նշել է նա:

Բացի ավելի մատչելի լինելուց, սարքավորումները շատ ավելի արդյունավետ են դարձել։ Երկրի արևային ճառագայթման բարձր մակարդակի հետ միասին դա մեծացնում է ներդրումների վերադարձելիությունը: Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի պարբերական բարձրացումներն էլ ավելի են արդարացնում  արևային մարտկոցներում ներդրումները։

Իսկ ի՞նչ սպասել 2025 թվականից: Բրազիլիայում արևային էներգիայի շուկան կշարունակի աճել առաջիկա տարիներին: Ինչպես նշել է Կարոլինա Ռեյսը, արևային արտադրության մեջ ներդրումների վերադարձը զգալիորեն աճել է։ Եթե ​​2022 թվականին ներդրումների վերադարձը տարեկան մոտ 20 % էր, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 35-45 %-ի։ Դա նշանակում է, որ նույնիսկ բարձր տոկոսադրույքների դեպքում արևային էներգիան մնում է ներդրումների ամենագրավիչ ձևերից մեկը։

Ռեյսի խոսքով, նոր վարկային լուծումները լրացուցիչ խթան կհաղորդեն ոլորտի զարգացմանը։ Meu Financiamento Solar հարթակն օգտագործում է ռիսկերի վրա հիմնված ֆինանսավորման համակարգ, այսինքն որքան բարձր է վարկառուի վարկային վարկանիշը, այնքան ցածր է տոկոսադրույքը: Շատ դեպքերում վարկի ամսական վճարումը ցածր է էլեկտրաէներգիայի վրա խնայված գումարից։

Իսկ ինչպե՞ս պահպանել շահութաբերությունը բարձր տոկոսադրույթների պայմաններում: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ընտրել վարկավորման պայմանները և վերլուծել բոլոր առաջարկները։ 2024 թվականին Meu Financiamento Solar-ի միջոցով ֆինանսավորվող նախագծերի մեծ մասը 5,5-ից 8,2 կՎտ հզորությամբ արևային համակարգերն են եղել: Այդ կայանքները, որոնք նախատեսված են մասնավոր տների համար, թույլ են տվել սեփականատերերին ամսական խնայել 500-ից մինչև 800 ռեալ ամսեկան:

Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար Կարոլինա Ռեյսը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել մի քանի հիմնական գործոնների.

–ընտրել վստահելի մատակարարներ և ինտեգրատորներ, ընկերությունը պետք է ունենա հաջող տեղադրման փորձ և հաճախորդների դրական կարծիքներ:

–Ճիշտ հաշվարկել համակարգը: Այն պետք է հաշվի առնի ընթացիկ և կանխատեսվող էներգիայի սպառումը, տարածաշրջանում արևային ճառագայթման մակարդակը և տանիքի կամ տեղադրման վայրի բնութագրերը:

–Գնահատել վարկի պայմանները: Կարևոր է, որ վարկի ամսական վճարումը չգերազանցի էլեկտրաէներգիայի վճարների վրա խնայված գումարը։

Չնայած բարձր տոկոսադրույքներին արևային էներգիայի ֆինանսավորման նկատմամբ բանկերի հետաքրքրությունը մնում է կայուն։ Meu Financiamento Solar-ն ամեն ամիս ստանում է շուրջ 450 դիմում ընկերություններից, ովքեր ցանկանում են իրենց հաճախորդներին վարկային լուծումներ առաջարկել արևային մարտկոցներ գնելու համար: «Գործընկերության հայտերի ավելի քան 70 %-ը գալիս է նոր ինտեգրատոր ընկերություններից, ինչը հաստատում է շուկայի աճը և սպառողների համար հնարավորությունների ընդլայնումը», - նշելմ է Ռեյսը:

Արևային էներգիան շարունակում է ժողովրդականություն վայելել Բրազիլիայում, քանի որ սարքավորումների ծախսերը նվազում են և ֆինանսավորման բարենպաստ պայմաններն այն հասանելի են դարձնում ավելի ու ավելի շատ տների սեփականատերերի և բիզնեսների համար: Չնայած ծանր տնտեսական իրավիճակին՝ փորձագետները վստահ են, որ այդ շուկան ոչ միայն կպահպանի իր դիրքերը, այլ նաև 2025 թվականին կշարունակի կայուն աճել։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]