Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ:
«Ակբա Լիզինգը՝ լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ից։ Այստեղ մենք ներկայանում ենք որպես «Հիմնական գործընկեր»՝ մեծ ներդրում ունենալով Leasing Expo-ի կայացման գործում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Ակբա Լիզինգի հետ համագործակցում ենք արդեն բավական երկար ժամանակ, ունենք նշանակալի ցուցանիշներ գրանցած, այս էքսպոյի շրջանակում ներկայացնում ենք հատուկ առաջարկներ․ ցանկացած ձեռքբերման համար ունենք հավելյալ 3% զեղչ, ինչպես նաև առաջին տարվա համար անվճար Կասկո և գույքի ապահովագրություն»,– նշել է SINO Armenia ընկերությունների խմբի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։
«Մեր գործընկեր Ակբա Լիզինգի հետ միասին ներկայացնում ենք «Հիտաչի» էքսկավատորներ 40 տոննա հաշվով, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել եվրոյի պարագայում՝ 0%, դոլարի դեպքում` 2% և դրամի դեպքում` 4% և ավելի»,– նշել է Ձիլլի գրուպ ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Մհեր Ղալեչյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027