Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ)

Գունեղ միջավայր՝ զատկական  ուտեստներով, զարդարված սեղաններ, երգ, պար, բեմականացված խաղիկներ ու ամենակարևորը՝ մեծ ոգևորություն ու տոնական տրամադրություն, որոնց հաղորդակից էին նաև միջոցառմանը ներկա հյուրերը: «Մուրզիլկա» մանկապարտեզում թևածում էր տոնական մթնոլորտը: Միջոցառման գլխավոր թեման՝ Սուրբ Զատիկն էր՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Մանկապարտեզի սաները, դաստիարակչական կազմի ու տնօրինության գլխավորությամբ՝ ամենայն մանրակրկտութամբ են պատրաստվել տոնական միջոցառմանը: Միջոցառման բացման խոսքն իհարկե վերապահված էր հոգևորականին: Տերունական աղոթքով ու օրհնությամբ սկսվեց հանդիսությունը:

Մանկապարտեզի դաստիարակ Լուսինե Բեգլարյանի խոսքով՝ իրենց կողմից խնդիր են ունեցել Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկի՝ Զատկի հոգևոր իմաստը ուսուցանել երեխաներին, ինչու ոչ նաև ծնողներին,  որը հաջողությամբ կատարել են:

Այսպիսի միջոցառում կազմակերպել են առաջին անգամ, որտեղ ներգրավված են նաև երեխաների ծնողները, ովքեր անգամ աչքի ընկան իրենց երաժշտական կատարումներով: Բակում՝ տարբեր տաղավարներում, ներկայացված էին երեխաների ծնողների թխած զատկական ուտեստները:

Կարևորելով արցախցիների ներգրավվածությունը միջոցառմանը՝ մանկապարտեզի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ կարևորում են ազգայինը, քանի որ, եթե ոչ երեխաները, ապա ով պետք է պահի մեր ազգային արժեքները. «Արցախին չանդրադառնալ չէինք կարող, Արցախին չանդրադառնալ, նշանակում է չհիշել մեր ակունքները, մեր հիմնական արմատները, կարծում եմ դա մեր առաջնային խնդիրն է հիմա, որ սերունդների մեջ էլ սերմանենք այն արժեքները, որով մենք մեծանում ենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Միջոցառումը եզրափակվեց զատկական տոնին բնորոշ «ձու կռվեցնելու» ավանդույթով, որից հետո ժյուրիի անդամները՝ տալով համապատասխան գնահատականներ՝ միջոցառման մասնակիցներին շնորհեցին պատվոգրեր: