ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի տներ, բնակարաններ կամ առևտրային նշանակության անշարժ գույք: Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը:
Վարկային պրոդուկտն առաջարկում է ճկուն պայմաններ՝ տարեկան անվանական տոկոսադրույքը տատանվում է 17,5%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%- 23,8%), մարման ժամկետը՝ 3-7 տարի: Առաջարկի առանձնահատկությունն է՝ առանց տույժերի վաղաժամկետ մարման հնարավորությունը, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարի և հայտի դիտարկման միջնորդավճարի բացակայությունը:
«Անշարժ գույքի գրավադրմամբ վարկը թույլ է տալիս հաճախորդներին ստանալ ավելի մեծ գումար՝ ավելի երկար ժամկետով, քան սովորական սպառողական վարկի դեպքում։ Սա ընդլայնում է մեր հաճախորդների ֆինանսական հնարավորությունները և օգնում նրանց իրականացնել իրենց ծրագրերը։ Ակնկալում ենք, որ մինչև 2025թ․-ի վերջ այս պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալը կգերազանցի 2 մլրդ ՀՀ դրամը», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Վարկը կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վարկառուի, համավարկառուի, գրավատուի սոցիալական քարտ, անձնագիր կամ ID քարտ, ինչպես նաև գրավի առարկայի սեփականության վկայական:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027