Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ

Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվելու է «Mini Whoop Drone Racing» ամենամյա FPV դրոնների մրցարշավը։ Մրցարշավն անցկացվում է «Արմդրոն համայնք»-ի նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ։ 

Մրցարշավի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին: Մասնակցել կարող են  12–18 տարեկան դպրոցականները և երիտասարդները՝ լրացնելով գրանցման հայտը: 

Մրցարշավի նպատակն է Հայաստանում զարգացնել միջազգային մակարդակով ճանաչված FPV Drone Racing սպորտաձևը, բարձրացնել ԱԹՍ-ների մասին իրազեկվածության ու կիրառման մակարդակը, կատարելագործել FPV օպերատորների մասնագիտական հմտությունները, ստեղծել հարթակ մասնագետների միջև կապի, փորձի փոխանակման և համագործակցության համար, ինչպես նաև խթանել պատանիների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ։  

«Արմդրոն համայնք»-ն իր առաքելությունն է համարում FPV դրոնների կրթական սպորտային միջավայրի ձևավորումը։ Կազմակերպությունն անվճար հայալեզու վիդեոդասեր է ստեղծում, տարբեր միջոցառումներ և մրցույթներ կազմակերպում, դեռահասներին և մեծահասակներին FPV դրոնների վարում, հավաքում և սպասարկում է ուսուցանում։ 

Նախորդ մրցարշավերի արդյունքում համայնքին միացել է շուրջ 100 նոր ուսանող, իսկ նախորդ տարվա մասնակիցներն ամբողջ  տարին պատրաստվել են այս տարվա մրցույթին ավելի լավ արդյունք գրանցելուն և  Հայաստանից դուրս մրցույթներին ներկայանալուն: 

Նկատելով պատանիների պատրաստակամությունն ու մարզվելու ցանկությունը՝ համայնքը ինտենսիվ կազմակերպում է մարզումներ, որոնք խրախուսում են երեխաներին և մեծահասակներին ակտիվորեն մասնակցել և զարգացնել իրենց կարողությունները: 

«Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության մեջ կարևոր դեր է խաղում տեխնոլոգիական կրթության խթանումը երիտասարդների միջև։ Կարծում եմ դրոնների սպասարկումն ու կառավարումը շատ արդիական, կարևոր ու արժեքավոր փորձառություն է այսօրվա աշխարհում։ Այս ոլորտով հետաքրքրվող երիտասարդները որակյալ գիտելիքներ ու հմտություններ ստանալու շնորհիվ վստահաբար կկարողանան մեծ հաջողությունների հասնել ու մեծ օգուտներ բերել Հայաստանին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր արդյունքներ, ընկերական  և փոխօգնության միջավայրը տարեց տարի ընդլայնվում է, ու մեր փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ, հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում և մրցել աշխարհում ուժեղագույն մարզիկների հետ, զարգացնել հայաստանում  FPV դրոնների կրթական և սպորտային միջավայրը», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ այս տարվա մրցարշավին մասնակցելու են նաև Վրաստանի FPV Drone Racing ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Հայաստանցի լավագույն մասնակիցները նաև հնարավորություն կունենան ներկայացնել երկիրը Թբիլիսիում այս տարի կայանալիք մրցարշավին:

 «ArmDrone համայնք» ՀԿ-ն հիմնադրվել է 2022թ-ին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում Հայաստանում զարգացնել ԱԹՍ-ների դերը և կիրառությունը տարբեր բնագավառներում, հիմնել համայնք՝ զարգացնելու անօդաչու թռչող սարքերի մշակույթը, ձևավորելու միջազգային Drone Racing սպորտաձևը, կրթելու որակյալ մասնագետների: