Tesla-ի՝ 1-ին եռամսյակում զուտ շահույթը նվազել է 71%-ով
2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության զուտ շահույթը կազմել է 409 մլն դոլար։ Դա տարեկան կտրվածքով 71%-ով պակաս է, ասվում է զեկույցում: Ընկերության եկամուտը կրճատվել է 9%-ով՝ հասնելով 19,34 մլրդ դոլարի, իսկ ավտոմեքենաների վաճառքից ստացված եկամուտը կրճատվել է 20%-ով՝ հասնելով 14 մլրդ դոլարի։
Tesla-ն անկումը բացատրել է Շանհայի, Բեռլինի, Ֆրեմոնտի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և Օսթինի (Տեխաս, ԱՄՆ) գործարաններում արտադրական գծերի արդիականացման աշխատանքներով: Մեկ այլ պատճառ, որը ընկերությունը նշել է, էլեկտրամոբիլների միջին արժեքի նվազեցումն է, որն ուղղված է վաճառքի խթանմանը:
«Ավտոմոբիլային և էներգետիկ շուկաներում անորոշությունը շարունակում է աճել, քանի որ արագ փոփոխվող առևտրային քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում Tesla-ի և մեր գործընկերների մատակարարման համաշխարհային շղթայի և ծախսերի կառուցվածքի վրա», - ավելացրել է ընկերությունը:
Շահույթի անկման պայմաններում ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստացել է, որ մայիսից կսկսի ավելի քիչ ժամանակ հատկացնել իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE): Նախօրեին ԱՄՆ ութ նահանգների գանձապետերը նկատողություն են արել Tesla-ի ղեկավարությանը ընկերության նկատմամբ ուշադրության պակասի համար: The Washington Post-ը գրել է, որ պարոն Մասկը պատրաստվում է հեռանալ DOGE-ից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...