Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որն իր բոլոր դրույթներով հակասում է մեր պետական և տնտեսական շահերին․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որն իր բոլոր դրույթներով հակասում է մեր պետական և տնտեսական շահերին։
Միջազգային առաջադեմ փորձից օգտվելու փոխարեն, որում կան հավասարակշռված մոդելներ, ընտրվել է կարգավորումների ամենատոտալիտար տարբերակը, որը հաջողության նախադեպ չի ունեցել։
Օրինագծի ընդունման դեպքում կկասեցվեն խոշոր ներդրումները, խորապես կտուժի ՏՏ ոլորտը, կդադարեն արտաքին ֆինանսական հոսքերը դեպի Հայաստան, հատկապես այն երկրներից, որոնք բանկային համակարգի հետ խնդիրներ ունեն (Ռուսաստան, Իրան և այլն)։ Քաղաքացիների փոխանցումների վրա խնայած միջոցները կգրպանեն հայկական և միջազգային բանկերը։ Միաժամանակ այս օրենքով Հայաստանը կզիջի իր թվային ինքնիշխանությունը ԱՄՀ-ին (IMF) և միջազգային ֆինանսական կառույցներին։
Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, դեմ քվեարկել այս խայտառակ, տնտեսության նոր ոլորտի զարգացումը խոչընդոտող օրենքի նախագծին։ Հորդորում եմ աջակցել WEB3 համայնքի փորձագետների առաջարկած տարբերակին, որը ներառում է բնագավառի համար լավագույն կարգավորումներն ու կառուցողական մոտեցումները և մշակվել է այս պահին ԱՄՆ-ում գործող, հաջողված փորձի հիման վրա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027