Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին
«Ուղղությունը՝ Թիմ»․ Team ընկերությունների խումբը լավագույն գործատուների ամենամյա փառատոնում՝ Career City Fest-ում է։ Լինելով տելեկոմ, տեխնոլոգիական, ֆինանսական, հյուրանոցային, գինեգործական և մի շարք այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների խումբ՝ Team-ն իր տաղավարում է սպասում ամենատարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող անձանց՝ ծանոթանալու ամենաթիմային գործատուի աշխատանքային բազմաթիվ հնարավորություններին։

«Մենք ամենաթիմային գործատուի համբավը ձեռք ենք բերել հենց մարդկանց շնորհիվ։ Team-ը խրախուսում է նոր գաղափարներն ու փոխգործակցությունը՝ իր հազարավոր աշխատակիցներին առաջարկելով մասնագիտական աճի և առաջընթացի բազմաթիվ հնարավորություններ: Այսօր մեր նպատակը միայն աշխատատեղեր ներկայացնելը չէ․ ցանկանում ենք ցույց տալ այն մթնոլորտը, որը ստեղծվում է, երբ տարբեր ոլորտներ համագործակցում են մի գաղափարի շուրջ՝ կառուցել ավելի արդյունավետ աշխատաշուկա՝ կիրառելով տեխնոլոգիական նորարար լուծումները»,-ասում է Team ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աննա Հովսեփյանը։

Team-ի տաղավարում յուրաքանչյուր այցելու կարող է ոչ միայն ծանոթանալ ընկերությունների խմբի գործունեությանը, այլև թվային նոր ձևաչափով՝ ընդամենը վայրկյանների ընթացքում թողնելու իր ինքնակենսագրությունը։
Team-ն իր ապագա թիմակիցներին սպասում է ապրիլի 25-26-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Team ընկերությունների խմբի մասին
Team ընկերությունների խումբը միավորում էTeam Telecom Armenia,Team Pay,Team Systems,Team Solutions CJSC,Buy.am,Grand Hotel Yerevan,TMW,Northern Terroir,Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։
Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027