Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը և ընթացակարգային այլ մանրամասներ ներկայացված են https://dimord.am/ կայքում։
Ուշադրություն․
Հարկ է նշել, որ բոլոր դիմորդները, ներառյալ նրանք, ովքեր հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ և չեն ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, պետք է հայտագրման 2-րդ փուլի շրջանակում մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները՝ ընդունելության գործընթացից դուրս չմնալու համար։
Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը՝ հնարավորություն ստանալով պահպանել կամ բարելավել առաջին փուլի արդյունքում ստացված գնահատականը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027