Կանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Կանադայի Վանկուվեր քաղաքում ֆիլիպինյան համայնքի կազմակերպած փողոցային փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները չեն նշել զոհերի ստույգ թիվը։ Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է։ Վարորդը բերման է ենթարկվել: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, մեքենան ամբոխի մեջ է մխրճվել ապրիլի 26-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20։00-ի սահմանում (ապրիլի 27-ին՝ Երևանի ժամանակով 07։00-ին)։ Դա տեղի է ունեցել East 41st Avenue-ի և Fraser Street-ի մոտ, որտեղ ընթանում էր փառատոնը։
Վանկուվերի քաղաքապետ Քեն Սիմը սոցիալական ցանցում X-ում գրել է, որ «ցնցված է և խորապես վշտացած» միջադեպից։
«Մեր մտքերը բոլոր տուժածների և Վանկուվերի ֆիլիպինյան համայնքի հետ են», - ընդգծել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել