Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
Ապրիլի 25-ին ու 26-ին տեղի ունեցավ գործատուների ամենամյա փառատոնը՝ Career City Fest-ը։ CCF 2025-ի մասնակիցն էին նաև Իդրամն ու IDBank-ը՝ միասնական մեծ ու նարնջագույն տաղավարով։
Այցելելով IDBank-ի և Իդրամի տաղավար` փառատոնի մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու Բանկի և Իդրամի աշխատակիցներին, մարդկային կապիտալի կառավարման մասնագետներին, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթանալ և դիմել ընկերություններում առկա թափուր հաստիքներին։
IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ փառատոնը նաև հիանալի հնարավորություն էր ուսանողների և նորավարտ երիտասարդների համար՝ ծանոթանալու IDBank-ի վաղուց սիրված և հայտնի IDream ծրագրին և հնարավորություն ունենալ մասնակիցը դառնալու մեկնարկող IDream 14-ին։ «IDBank-ում խրախուսում ենք մեր աշխատակիցների նորարարական մոտեցումները, միևնույն ժամանակ՝ համոզված ենք, որ միայն թիմային ջանքերով է հնարավոր հասնել գերազանց արդյունքների։ Եթե ցանկանում եք սկսել ձեր կարիերան բանկային ոլորտում, խորհուրդ եմ տալիս անպայման դիմել IDream 14 ծրագրին, որի հաջող ավարտից հետո կմիանաք մեր մեծ նարնջագույն թիմին», - նշեց Սոնա Մանուչարյանը։
Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ ընկերության զարգացմանը զուգահեռ՝ Իդրամի թիմը շարունակաբար մեծանում է, և այս պահին էլ ունեն առկա թափուր հաստիքներ։ «Յուրաքանչյուր հզոր կազմակերպության հիմքում կանգնած են մարդիկ։ Մեր առաքելությունն է ոչ միայն պարզապես համալրել թափուր աշխատատեղերը, այլ բացահայտել ներուժը, խթանել զարգացումը և ուղեկցել նրանց՝ դեպի իրենց մասնագիտական բարձունքներ», - նշեց Աստղիկ Զիլֆիմյանը։
Career City Fest-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արժեքները, թիմը և արտադրանքը, ձևավորում աշխատաշուկայի միտումները և սահմանում գործատուի բրենդի չափանիշներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել