Զինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից
Ըստ վերջին 10 տարիների արդյունքների՝ զինվորական պարտադիր ծառայության հրավիրվածների 30-ից 40 տոկոսն է զորակոչվում ծառայության: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ:
Նախագծով պատգամավորը մի շարք մտահոգիչ տվյալներ է մատնանշել: Մասնավորապես՝ մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից. 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից:
Մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ պատրվակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում (2010-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ քրեական օերնսգրքի 461-րդ հոդվածով (նախկին 327-րդ հոդված) հարուցված քրեական գործերից 2, 494-ը կարճվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով):
Ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների թղթեր են պատրաստում: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները:
Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ թվերն իսկապես մտահոգիչ են, դրա համար է առաջացել նման նախագծով հանդես գալու անհրաժեշտությունը:
«Քաղաքացիությունից հրաժարվելու համար ծնողներից առնվազն մեկը պետք է նույնպես ՀՀ քաղաքացի չլինի, դրանով է պայմանավորված իգական և արական սեռի 27 տարին լրացածների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը»,- ասաց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027