Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել

Ամփոփվել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները:

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

«Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։

Մասնավորապես՝

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 187 կարգապահական տույժ, այդ թվում՝

119-ը «Նկատողություն»,

19-ը «Խիստ նկատողություն»,

38 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով,

2 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,

9-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։

Միաժամանակ, ոստիկանության 10 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

  • Փրկարար ծառայության 9 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը։
  • ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներից 6-ի նկատմամբ կիրառվել են «Նկատողություն», 2-ի՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն»։
  • ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «Նկատողություն»։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննության 12 նյութ, որոնցով նախաձեռնվել է 11 քրեական վարույթ՝ 10-ը ոստիկանության ծառայողների, 1-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։

Դրանք հիմնականում պարունակել են հանրային ծառայության շահերի դեմ ուղղված, այդ թվում՝ կաշառք ստանալու հանցակազմի հատկանիշներ։

Նույն ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի մեկ նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 6 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 5 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 3 ծառայողի նկատմամբ՝ «Ոստիկանությունից ազատում» և 2 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը, իսկ մեկ ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է:

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային են հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողության ապահովումը։ Այդ համատեքստում նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության, հանրային հաշվետվողականության և վստահության ամրապնդման գործում։