49-ամյա վարորդը, ով եղել է ամենաբարձր աստիճանի խմած, «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին
Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանյան խճուղում, թիվ 27 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Աշոտ Խալաթյանը իր վարած «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանով վերջինը առաջ է ընթացել և բախվել մթերային խանութի ապակյա դռանն ու ըմպելիքների համար նախատեսված սառնարանին՝ կոտրելով դրանք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի հետևանքով վնասվել է նաև կայանված վիճակում գտնվող «Kia» մակնիշի ավտոմեքենա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Ford Explorer»-ի վարորդ Ա․ Խալաթյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են «Opel Zafira»-ի, «Kia»-ի վարորդների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027