Կյանքից հեռացել է գնդապետ Գրիգորի Գասպարյանը
Այսօր՝ մայիսի 2-ին, երկրային կյանքին հրաժեշտ է տվել Ասկերանի շրջանի Սարուշենի (այնուհետև Ստեփանակերտ) բնակիչ գնդապետ Գրիգորի Սուրենի Գասպարյանը։ Այս մասին հայտնում է «Բերդ» ֆեյսբուքյան էջը։
Նա ծնվել է 1953 թ․ Բաքու քաղաքում։ 1988-ին տեղափոխվել է Արցախ և ակտիվ մասնակցություն ունեցել Արցախյան գոյամարտին։
1993 -95 թ․թ․ Սարուշենի վաշտի հրամանատարն էր։ Այնուհետև նշանակվել է ԼՂՀ ԱԻՎ Հակահրդեհային ծառայոյթյան պետի պաշտոնում։
Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով և մեդալներով։
«Նա շատ ընկերասեր, բարի ու ամենակարևորը՝ ազնիվ անձնավորություն էր և հարգված Էր բոլորի կողմից։ Գրիգորի Գասպարյանը, չդիմանալով Արցախի կորստի ցավին, ՌԴ Կրասնոդար քաղաքում անժամանակ հեռացավ կյանքից։ Արցախահայության անունից զորակցում ենք նրա հարազատներին, համագյուղացիներին ու համաքաղաքացիներին։ Թող Աստված լույսերի մեջ պահի հոգին»,-ասվածէ հրապարակված գույժում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027