Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում 3 օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԱրի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԻրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. Բաղայի

«Հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ գինն են վճարել». ընթերցողի սեղանին է «Նժդեհի հետնորդները» գիրքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Նժդեհի հետնորդները» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմում անմահացած 38 զինծառայողի: Նրանց բոլորի ծառայությունն անցել է Սյունիքի մարզում, նրանք, ավաղ, սեփական կյանքի գնով անառիկ են պահել Հայաստանի սահմաններն Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ռազմական գործողությունների ժամանակ: Գրքի ստեղծման գաղափարը ծագել է ծնողների մոտ: Երկար ճանապարհ է անցել խմբագրակազմը տղաների պատմությունները վավերագրելու համար, երկար ու բարդ, բայց շատ արժեքավոր: Գիրքը ձեզ կպատմի տղաների, նրանց կիսատ մնացած կյանքի մասին: Այնտեղ չկան անտեղի պաթոս ու բարձրագոչ բառեր: Մեկտեղվել են կարոտի ու սպասման տողերը: Այդպիսին էր նաև գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառումը: Ասմունքի, երաժշտության հնչյունների ներքո էկրանին հայտնվում էին տղաների լուսանկարները՝ միայնակ, հայրերի ու մայրերի, քույրերի ու եղբայրների հետ: Նրանք այդ օրը համերգասրահում էին: Ես կրկին հասկացա, թե ինչպես է լինում, որ հպարտությունն ու ցավը մեկտեղվում են: Բարդ էր արցունքները զսպելը, բարդ էր ափսոսանքի, բայց նաև մեղավորներին ուղղված խոսքեր չասելը, բայց մտքում կամ ցածրաձայն, որովհետև անթույլատրելի էր խախտել այդ սուրբ լռությունն ու համակ ուշադրությունը, որ տիրում էր դահլիճում:

Ոչ մեկ անգամ ենք առիթ ունեցել պատմելու Սեպտեմբերյան պատերազմի մասին, որը մեր պետության ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ագրեսիա, սահմանային միջադեպ են անվանում: Բայց այն պատերազմ էր, պատերազմ, որի ժամանակ զինվորներն անօգնական մնացին, թիկունքը՝ բաց: Հարուցված քրեական գործերը, որոնք մինչ օրս չեն տվել ծնողների հարցերի պատասխանները, որպես ապացույց այս դիտարկումների:

Եվ հիմա ծնողները, որոնք շարունակում են հարցեր ուղղել, որոնք որդիների զոհվելուց երկուսուկես տարի անց էլ շարունակում են այդ օրվա ողբերգության հետ կապված նոր հանգամանքներ բացահայտել, իրենց որդիներին ապրեցնելու հերթական առաքելությունը՝ «Նժդեհի հետնորդները» գիրքն են կյանքի կոչել:

Անկեղծ պիտի լինենք ընթերցողների հետ, ինչպիսին փորձում ենք լինել մեր բոլոր տղաների մասին պատմող նյութերում: 350-ից ավելի նյութ ենք հրապարակել «Փաստ» թերթում: Ցավի, սպասման, կարոտի, անսահման սիրո մասին են այդ նյութերը: Ու ես, որ իրապես զգում ու հասկանում եմ մեր պետության ու ժողովրդի հետ պատահած ողբերգության ծավալները, գոնե ինձ այդպես է թվում, այդ օրը կարծես այլ զգացողություններ ապրեցի: Հիմա պատմեմ, թե ինչու: Մեծ փորձություն էր այդ օրը մեկ վայրում տեսնել որդեկորույս մայրերի ու հայրերի, եղբայրների ու քույրերի: Սևազգեստ մայրեր, որոնց պարանոցներին որդիների նկարներով կամ անվան առաջին տառերով կախազարդեր էին, հայրեր, որոնց միացրել է ընդհանուր ցավը, տղաների եղբայրներն ու քույրերը, որոնք գուցե այդպես էլ իրար ճանաչելու առիթ չունենային, բայց հանձինս իրար ընկերներ են ձեռք բերել:

Մենք, միևնույնն է, չենք պատկերացնում մեզ բոլորիս համակած ցավի չափը, գույնը գիտենք, որ սևն է, բայց չափի ու ձևի մասին պատկերացում անգամ չունենք: Մինչև այս պատերազմները, երևի թե, կարող էի ասել, որ իմ շրջապատում քիչ եմ տեսել արցունքները չզսպող տղամարդկանց: Այդ օրը հայրերը ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս դահլիճից, նրանք, որ ստանձնել են ընտանիքում ուժեղն ու ամուրը լինելու առաքելությունը, չէին կարողանում հուզմունքը զսպել: Հետևի շարքում նստած տղամարդկանցից մեկն ասաց՝ այս դահլիճում մի քանի տարի առաջ եմ եղել, ինչ-որ համերգ էր, ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո նույն դահլիճում այս առիթով պետք է ներկա գտնվեի:

Հուզմունք, հպարտություն, կարոտ, ամեն ինչ իրար էր խառնվել: Եվ միայն տղաների նորածին եղբայրների ու քույրերի ճիչերն էին փաստում, որ կյանքը շարունակվում է: Որքան էլ այն այլևս երբեք առաջվանը չի լինելու այս ընտանիքների և մեզ բոլորիս համար, որոնք գիտակցում են մարդկային կորստի չափը, բայց հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ՝ կյանքի գինն են վճարել: Հրամայականն է ապրել արժանապատիվ, վայել այն սխրանքին ու զոհողությանը, որ մեր հազարավոր տղաների կյանքն է արժեցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում