ԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարել է, որ ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության ծառայություն մատուցելու մրցույթում հաղթող է ճանաչել Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկին։
Հիշեցնենք, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ընկերությունն ընդառաջ գնաց աշխատակիցների խնդրանքներին և որոշում կայացրեց փոփոխություններ իրականացնել թե՛ աշխատավարձերի քաղաքականության, և թե՛ աշխատանքային պայմանների բարելավման հարցերում, նաև խոստացավ մրցույթ հայտարարել բժշկական ապահովագրություն ապահովելու համար։ Ուստի և կարճ ժամանակ անց արդեն ընկերությունը բավականին պահանջկոտ պայմաններ ներկայացրեց և իրականացրեց ապահովագրական ընկերության ընտրությունը։
Այս ամիսներին ԶՊՄԿ գլխավոր տնօրենը և կոմբինատի ղեկավարությունը շրջել են հիմնական արտադրամասերով, մեկ առ մեկ լսել բոլոր աշխատակիցների հուզող հարցերը, առանձնացրել առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները և շարունակական ու համակարգված այդ հանդիպումների արդյունքում էլ որոշում է կայացվել ընդհանրապես փոխել աշխատակիցների համար պայմանները։
Կոմբինատն առանց այն էլ, լինելով Հայաստանի թիվ 1 հարկատուն, սոցիալական ահռելի ծրագրեր է իրականացնում և ոչ միայն սեփական կոմբինատի աշխատակիցների համար։ Սյունիքի մարզում բազմաթիվ գյուղերում սոցիալական բնույթի նախագծեր են իրականացվում։ Բացի այդ, ԶՊՄԿ սոցիալական ծրագրերն առանցքային նշանակություն ունեն Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիների համար։
Աննա Մուրադյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027