Արծվանիկի պոչամբարի մոտակա տարածքում գտնվող ազդակիր բնակավայրերի հողերն անվտանգ են․ բնակիչները վար ու ցանքս են արել (ֆոտոշարք)
«Հիմա մենք կանգնած ենք այստեղ, որեւէ տհաճ հոտ զգո՞ւմ եք, օրինակ ես չեմ զգում։ Կարծում եմ մահու չափ վախենալու, յոթգլխանի դեւ չի պոչամբարը»,- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանն է կոմբինատի Արծվանիկի պոչամբարում հարցնում լրագրողներին։ Վերջերս «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի կազմակերպած մեդիա-արշավի շրջանակում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելեցին պոչամբար։
Հայաստանի թիվ 1 հարկատուի՝ ԶՊՄԿ-ի 1977թ-ից գործարկված այս պոչամբարը շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաեւ չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն այս պահին կազմում է մոտ 400 հեկտար։
«Պոչամբարի շահագործմանը զուգընթաց՝ մենք իրականացնում ենք պրոգրեսիվ ռեկուլտիվացիա, որպեսզի փոշու արտահոսք չունենանք։ Հետագայում նաեւ սահմանված պլանով կիրականացվի հիմնական փակումը։ Պոչամբարի տիղմալցումն իրականացվում է զենիթային եղանակով, այսինքն՝ հատված առ հատված։ Իրականացվում է գրավիտացիոն նստեցում, որի ընթացքում միներալոգիական ծանր մասնիկները նստվածքի տեսքով մնում են պոչամբարում, իսկ պարզեցված ջուրը թունելային եղանակով ուղարկվում է բաց ջրավազան»,-նշում Տարոն Նավասարդյանը։
Պոչամբարի մոտակայքում գտնվող՝ ազդակիր բնակավայրերի բնակիչներն ասում են՝ հողն անվտանգ է, խոսակցություններն այն մասին, որ կոմբինատի պոչերը արտահոսում են՝ անհիմն են։ Արծվանիկ գյուղի բնակիչ Ռոմա Մարտիրոսյանը ելակ է աճեցնում ջերմոցում, խանութներին է մատակարարում։
«Փորձեցինք՝ ստացվեց, միայն ջրի պակասն է, կաթիլայինով ենք ջրում»,-ասում է նա։ Պոչամբարի ներքեւի մասում գտնվող Աճանան գյուղի բնակիչներն էլ ԶՊՄԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում՝ ջերմոցներ են նվեր ստացել։ Նորա Ասատրյանը լոլիկ ու վարունգ է աճեցնում։ «Եթե սեր չես դնում ծաղկի, բանջարեղենի մեջ, կարող է՝ խռովեն, բույսերի զգայնությունը բարձր է, գյուղատնտեսությունը կարեւոր է»,-նշեց տիկին Նորան։
Ինչպես հավաստիացրին կոմբինատի պատասխանատուները՝ հատուկ աշխատանքի արդյունքում ամեն ինչ արվում է, որպեսզի հողի ստորին հատվածում գտնվող ծանր մետաղները չբարձրանան վերին շերտ, եւ տարածքը լինի օգտագործելի։ Ըստ այդմ, աշխատելով միջազգային փորձագետների հետ՝ ներդրել են ռեկուլտիվացիայի փորձարկման տարբեր շերտեր։ Օրինակ՝ կորնգանի սերմը, որի արմատային համակարգը շատ խորը չէ՝ ցանում են, որպեսզի ունենան կանաչապատ եւ կառավարելի, մոտիվացված տարածք։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...