Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

Մայիսի 5-ին Silicon Mountains-ի տեսլականը կերտողները ոչ ֆորմալ մթնոլորտում՝ նախաճաշի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրին Silicon Mountains-ի պատմությունը, գրանցած հաջողությունները և արդյունքները։

Նախաճաշը կազմակերպվել է Ucom-ի աջակցությամբ մայիսի 15-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայանալիք Silicon Mountains 2025 Լոռի ֆորումին և էքսպոյին ընդառաջ։

Այս ոչ ավանդական ձևաչափն ընտրվել է, քանի որ ֆորումն ինքնին դուրս է ավանդական մոտեցումներից։ Նպատակ ունենալով ադապտացնել թվային ենթակառուցվածքները, կիբեռանվտանգությունը և արհեստական բանականությունն մեր ապագային, ֆորումի կազմակերպիչները փորձում են հնարավորինս լայն լսարանին ծանոթացնել այս անհրաժեշտ միտումների և տեխնոլոգիաների հետ։

Նախաճաշի ընթացքում մամուլի ներկայացուցիչներին ներկայացվեց Silicon Mountains-ի պատմությունը, փորձն ու ձեռքբերումները 2019-ից ի վեր, քննարկվեցին Լոռիում ներկայացվելիք թեմաները, առաջարկվեցին գործիքներ ու կոնտեքստ՝ տեխնոլոգիական բովանդակությունը հանրամատչելի դարձնելու համար։ 

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի կազմակերպիչների, խոսնակների ու լրագրողների քննարկումը համակարգում էր «Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն» պանելի մոդերատոր, «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր Գայանե Մանուկյանը։ 

Նախաճաշի մասնակիցների թվում էին ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Յանդեքս» Հայաստան և Վրաստանի ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը։

«Silicon Mountains-ը տեխնոլոգիական ֆորում է, սակայն այն միայն տեխնոլոգիական համայնքի համար չէ։ Այն նախատեսված է և՛ գործարարների, և՛ դպրոցականների, ինչպես նաև ցանկացած քաղաքացու համար։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ՏՀՏ-ն ոչ միայն ոլորտ է, այլ նաև երկրի զարգացման գլխավոր լոկոմոտիվը և գործիքը։ Շատ կարևոր է նման ֆորում անցկացնել մարզում, որովհետև այնտեղ առկա է ավելի մեծ զարգացման պոտենցիալ, քան Երևանում», - ասել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Նման միջոցառումների անցկացմանն աջակցելու մեր հիմնական նպատակն է տեխնոլոգիաների մասին քննարկումներն ավելի արդյունավետ ու օգտակար դարձնել մեր երկրի համար։ Ucom-ում մենք կիսում ենք այս մտածելակերպը, որ բոլորիս ապագան տեխնոլոգիաների հետ է կապված։ Վստահ եմ, որ զանգվածային լրատվամիջոցների դերն այս հարցում կարող է շատ մեծ լինել, եթե տեխնոլոգիական ու լրագրողական համայնքների միջև լինի փոխըմբռնում ու ընդհանուր նպատակի շուրջ համաձայնություն», - նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Այս միջոցառումը միայն տեխնոլոգիաների մասին չէ. այն ծանրության կենտրոնը տարածաշրջան տեղափոխելու, գիտելիքների բացերը լրացնելու և Հայաստանի թվային ապագան միասնականորեն կառուցելու մասին է։ 2019 թվականից ի վեր Silicon Mountains-ը դարձել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և նորարարական ֆորումներից մեկը։ Այս տարի մեր հիմնական ուղերձը հստակ է. նորարարությունը պետք է լինի ներառական, և թվային փոխակերպումը պետք է հասնի Հայաստանի յուրաքանչյուր անկյուն։ Ահա այս պատճառով Silicon Mountains-ը գնում է Լոռի», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։ 

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի շրջանակում  տեղական և միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով՝ թվայնացման վերաբերյալ տարբեր տնտեսական ոլորտներում և կիբեռանվտանգության աճող նշանակության մասին արհեստական բանականության դարաշրջանում: