Էներգիայի պահանջարկն աշխարհում աճել է միջինից ավելի արագ
Անցյալ տարի էներգիայի պահանջարկն աշխարհում աճել է միջինից ավելի արագ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է մոտ 1200 ՏՎտ/ժամով՝ նախորդ տարվա համեմատ, ասվում է Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) «Համաշխարհային էներգետիկ գնահատական 2025» զեկույցում:
Այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի 32 տոկոսն ապահովվել է վերականգնվող աղբյուրների, իսկ այն 9 տոկոսը՝ միջուկային էներգիայի հաշվին: Վերականգնվող աղբյուրներից արտադրության մեծ մասը բաժին է ընկել արևային և հողմային էներգիային:
2024 թվականին արևային և հողմային էներգիայով էլեկտրաէներգիայի արտադրությունը կհասնի ռեկորդային մակարդակի՝ աճելով 670 ՏՎտ/ժամով: Միջուկային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն այդ ժամանակահատվածում աճել է 100 ՏՎտ/ժամով:
Վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունները նույնպես զգալիորեն աճել են նշված ժամանակահատվածում: Անցյալ տարի աշխարհում շահագործման է հանձնվել մոտ 700 ԳՎտ վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորություն, որոնցից մոտ 80 տոկոսը բաժին է ընկել արևային էլեկտրակայաններին: Մյուս կողմից, մոտ 7 ԳՎտ նոր հզորություն է բաժին ընկել միջուկային էներգետիկային:
2024 թվականին սկսվել է ինը նոր միջուկային ռեակտորների շինարարությունը: Այս ռեակտորների կառուցումն ավարտելուց հետո ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ համակարգ կմտցվի 11 գիգավատ լրացուցիչ հզորություն: Նոր ռեակտորների բոլոր նախագծերը հիմնված են չինական և ռուսական մշակումների վրա:
Եվրոպական միությունում (ԵՄ) և ԱՄՆ-ում արևային և հողմային էներգիայի արտադրությունն առաջին անգամ գերազանցել է ածխով և բնական գազով էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ Չինաստանում արևային և հողմային էներգիայի մասնաբաժինը ընդհանուր արտադրությունում կազմել է մոտ 20 տոկոս:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան