Մայիսի 11-ին եկեղեցին կնշի Կարմիր կիրակին
Հինանց շրջանի գունագեղ կիրակիներից Ս. Զատկին հաջորդող երրորդ կիրակին Կարմիր է կոչվում՝ «զի Տէրն երեւի որպէս ի Զատկի օրն Կիրակի»: Կարմիր Կիրակին ընդգծում է քրիստոնեական քաջությունը։
Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ կարմիր անունով հիշատակվում է Քրիստոսի թափած արյունը մեր փրկության համար և խորհրդանշում Տիրոջ արյամբ ծաղկած հաստատված եկեղեցին: Կարմիր կիրակին նվիրված է նաև ավետարանական այն պատմությանը, թե ինչպես Հիսուս հերթական անգամ երևաց աշակերտներին Տիբերիայի լճի ափին: Պետրոսը վերականգնվեց իր պաշտոնում. Քրիստոս նրան երեք անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրու՞մ ես ինձ»: Պետրոսը երեք անգամ պատասխանեց Հիսուսին՝ վստահեցնելով. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Ի պատասխան այդ վստահեցմանը՝ Տերը Պետրոսին հանձնարարեց. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհաննես 21:1-19):
Կարմիր գույնի խորհրդանիշներին անդրադառնալով՝ տեղեկանում ենք, որ Եսայի մարգարեն այն որպես հաղթական գույն է համարել. «Ո՞վ է սա, որ սուրալով գալիս է Եդովմից, որի զգեստները Բոսորի կարմրությունն ունեն, գեղեցիկ պատմուճանով և հուժկու զորությամբ…ինչո՞ւ կարմիր են զգեստներդ հնձանահարի հանդերձների նման» (Եսայի 63:1-2): Քրիստոնեությունը երբ ուզեց իր Հարուցյալ Փրկչին պատկերով ներկայացնել, զգեստավորեց նրան կարմիրով։ Ուրեմն Կարմիր Կիրակին հիշեցնում է մեզ Քրիստոսի Հարությամբ ապահովված մեր կյանքի կարևորագույն հաղթանակը, թե մեր քրիստոնեական կյանքը պայքար է չար զորությունների դեմ, որոնք մարդուն նվաստացնում են ու ցեխին հավասարեցնում:
Կարմիր Կիրակին մեզ այցելում է ապրիլին կամ մայիսին, այսինքն տարվա այն եղանակին, երբ նոր վերազարթնած բնական կյանքը պայքարի է դուրս գալիս ցրտի, խստաշունչ հովի, եղյամի և այն բոլորի դեմ, որոնք սպառնում են արթնացող կյանքին։ Կարող է պատահել, որ նոր բացված, չհասած պտուղները սառեն վերահաս եղյամից, սակայն ծառի և տունկի կյանքը շարունակում է իր գոյությունը՝ ապագայում պտղաբերելու հույսով։ Կյանքը շարունակում է իր ընթացքը և հաղթանակը, որովհետև արևը և եղանակը, որոնք օրըստօրե ավելի են տաքանում՝ ի նպաստ նրանց են (Հովսեփ ավագ քահանա Հակոբյան՝ քարոզ Կարմիր կիրակի օրվա առիթով):




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...