Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում ևս նշվել է պատշաճ կերպով, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Դրանց շարքում էին Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառումները, որոնց մի մասը միտված էր նախակրթարաններին անհրաժեշտ սարքավորումների տրամադրմանը: Մասնավորաբար՝ «Իմ Բալիկ», «Տուն-Տունիկ» և «ԽՈԽԱ» մանկապարտեզներին տրամադրվեցին գրենական պիտույքներ և գրասենյակային սարքավորումներ: Մանկապարտեզներից մեկում տեղադրվեց մանկական սահուղի, իսկ մյուսում՝ սկսվեցին երաժշտական սենյակի վերանորոգման աշխատանքները։ Այս բոլոր մանկապարտեզները Երևանում բացվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից։
Միջոցառումների մի մասն էլ ինտելեկտուալ էր: Անցկացվեց «Ի՞ՆՉ, Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞Ղ» խաղի մրցաշար, որին մասնակցեց 30 թիմ՝ մոտ 150 մասնակիցներով։ Մրցաշարի հիմնական ուղերձն այն էր, որ իրավունք չունենք մոռանալ մեր պապերի, հայրերի, եղբայրների հերոսական անցյալը և նաև ինտելեկտուալ մրցաշարերի միջոցով պետք է պատմական հիշողությունը փոխանցենք սերունդներին: Իսկ գաղտնիք չէ, որ 80 տարի առաջ հաղթանակը ձեռք է բերվել նաև հայերի, այդ թվում՝ արցախահայերի մասնակցությամբ: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիշատակվում է նաև որպես Շուշիի ազատագրման օր: Անկախ վերջին տարիների իրադարձություններից՝ այդ օրը չի կորցրել իր խորհուրդը, ուստի մրցաշարի կազմակերպիչներն այն բաժանել էին 2 փուլի։ Մեկ փուլն անցկացվեց ռուսերեն լեզվով՝ Հայրենական պատերազմին նվիրված որոշ հարցերով, երկրորդ փուլը՝ հայերենով: Այս պարագայում հարցերը նվիրված էին հիմնականում Արցախին և Արցախի ազատագրմանը։ Խաղի ավարտին մրցաշարի լավագույն գիտակներն արժանացան նվերների:
«SA Foundation» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Արուցյանի խոսքով, մեր պատմությունը հիշեցնող միջոցառումները մշտապես հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: «Կարևորում ենք պատմական հիշողության պահպանումը և դրա փոխանցումը սերունդներին: Հենց այդ պատճառով ենք աջակցել միջոցառումներին, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին»։
Սրանք տոնական օրվան նվիրված միջոցառումներ էին, բայց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը SA Lab նախագիծն է, որի շրջանակներում մինչև 18 տարեկանները հնարավորություն ունեն ծրագրավորում սովորել: Ուսման ընթացքում գործի են դրվում ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականություն։ Հիմնադրամի բոլոր նախաձեռնությունների հիմքում աջակցությունն է երեխաներին ու երիտասարդներին, իրականացվում են կրթական տարբեր ծրագրեր, որպեսզի նրանք հետագայում կարողանան կերտել ոչ միայն սեփական բարեկեցիկ ապագան, այլև ներդրում ունենան Հայաստանի կայացման գործում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել