Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք
Ֆասթ Բանկի հաճախորդները ս․թ․ մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, ձեռք բերելով Mastercard World պրեմիում դասի քարտ, և մինչև հաջորդ ամսվա ավարտը 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով անկանխիկ գործարք կատարելու դեպքում, կստանան 12,000 ՀՀ դրամին համարժեք քեշբեք։ Առաջարկը գործում է միայն նոր պատվիրված քարտերի դեպքում։
Ֆասթ Բանկի Mastercard World քարտերը լայն հնարավորություններ են ընձեռում քարտապաններին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Քարտապանների տրամադրության տակ է գտնվում միջազգային անձնական օգնականի` Concierge-ի ծառայությունը 24/7 ռեժիմով։ Քարտապանները հնարավորություն ունեն տարեկան 6 անգամ մուտք գործել ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ, օգտվել Եվրոպայի ավելի քան 100 օդանավակայանների Fast Track՝ հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Ֆասթ Բանկի թողարկած Mastercard World-ի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի բոլոր ԱկնՔարտերն ապահովում են տարեկան մինչև 5% տոկոս եկամտաբերություն դրական մնացորդի դեպքում՝ նպաստելով քարտապանի խնայողությունների ավելացմանը:
Ֆասթ Բանկի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերից, որոնք գործում են 24/7 աշխատանքային գրաֆիկով, այնպես էլ պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածով և ստանալ անվճար առաքմամբ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է՝ ներկայացված Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...