«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի փաթեթ։ Ծառայողների կողմից արձանագրվել է փոխանցման պահը և կասեցվել այն։ Տվյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են առանձնացված փաթեթներ և սրվակներ, որոնց մեջ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող նյութեր։
Բացի այդ՝ 2 դատապարտյալները և տեսակցության եկած 2 քաղաքացիները ծառայողների կողմից ենթարկվել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալ Ա․Հ․-ի տաբատի գրպանից հայտնաբերվել են բաժանորդային քարտ, 2 սպիտակ դեղահաբ և կանեփի սերմին նմանվող 2 հատիկ։
Ամբողջական նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...