Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում ստորագրել են ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի երկու վարկային համաձայնագիր: 

Տրամադրվող միջոցներից 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար–ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում՝ ՓՄՁ-ների մրցունակության և ներառականության ծրագրի (SMECI) ներքո։ Մնացած 3 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում։

SMECI ծրագրի նպատակն է աջակցել հայաստանյան ՄՓՄՁ-ներին՝ իրենց գործունեությունը համապատասխանեցնելու արտադրանքի որակի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում լավագույն փորձին՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների կիրառումը։ Ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ստանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ՝ վարկի մայր գումարի մինչև 15%-ի չափով:  

Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020–2023 թթ․ ընթացքում տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց։ Բացի հիմնական խրախուսական դրամաշնորհներից, նախատեսվում են լրացուցիչ դրամաշնորհներ ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող բիզնեսների վերագործարկման, այնպես էլ այն կազմակերպությունների աջակցման համար, որոնք աշխատանքի հնարավորություն են ընձեռում տեղահանված անձանց։

GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումն ուղղված է տեղական բիզնեսների աջակցությանը՝ նորարարական ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնելու արտադրողականությունը և խթանելու կայուն տնտեսական զարգացումը։ Վարկառուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից և հավելյալ խրախուսական դրամաշնորհներից իրենց նախագծերն իրականացնելու համար Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Կլիմայի Ներդրումային Հիմնադրամների (CIF) աջակցությամբ: 

Համաձայնագրերը ստորագրել են Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը և Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Վերջինս նշել է․ «Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը։ Այս նոր համաձայնագրերը հնարավորություն կտան Բանկին զգալիորեն ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար՝ նպաստելով ինչպես առանձին բիզնեսների, այնպես էլ երկրի տնտեսության զարգացմանը»։

Անդրադառնալով ծրագրի սոցիալական բաղադրիչին՝ Անդրանիկ Գրիգորյանն ավելացրել է․ «Ուզում եմ հատուկ ընդգծել SMECI ծրագրի սոցիալական ազդեցությունը։ Մասնակից հաճախորդները կարող են օգտվել դրամաշնորհային աջակցությունից, իսկ տեղահանված անձանց ներգրավմամբ կազմակերպությունները՝ առավել բարձր չափով»։

Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը բարձր է գնահատել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը՝ նշելով. «ՎԶԵԲ համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ նշանակալի քայլ է Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս նախաձեռնությունը, մեր հովանավորների աջակցությամբ,  նպատակ ունի խթանել ցածր ածխածնային պրակտիկան և կլիմայական դիմակայունությունը: Ֆինանսավորումը նախատեսված է նորարարական կանաչ տեխնոլոգիաների ներդրումներին աջակցելու և ԵՄ ստանդարտներին դրանք համապատասխանեցնելու համար: ՎԶԵԲ-ը նաև խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներին: Այս համապարփակ մոտեցումը նպաստում է ոչ միայն տնտեսական ինտեգրմանը, այլև երկարաժամկետ օգուտներ ստեղծում համայնքի համար»:

Ակնկալվում է, որ ծրագրերը կունենան էական սոցիալական և բնապահպանական ազդեցություն՝ նպաստելով տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը և ածխածնային արտանետումների կրճատմանը՝ կանաչ ներդրումների խթանման շնորհիվ։

Նշենք, որ ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է նաև «Her capital, our future: transforming financial systems so women entrepreneurs can change the world» պանելային քննարկմանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: