Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի և AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների և NFT-ների հետաքրքիր աշխարհին: 

Առաջին օրը Ֆասթեքսի Բիզնեսի աճի մասնագետ Սերգեյ Բիչախչյանը պատմել է ընկերության գործունեության, բրենդների, ftNFT հարթակների մասին․«Fastex-ի և AKNEYE նախագծի կողմից այս հանդիպումը կազմակերպելը հիանալի նախաձեռնություն էր: Web3-ի ապագան միայն խոշոր քաղաքների մարդկանց համար չէ, այն բոլորի համար է: Եվ Լամուի նման վայրերում ապրող մարդիկ ունեն թարմ գաղափարներ և համայնքային արժեքներ, և եթե այսօր նրանց տրամադրվեն ճիշտ գործիքներ, վաղը նրանք կարող են դառնալ ոլորտի հաջողակ առաջնորդներ», - ասել է նա։

Արվեստասերներին հետաքրքրել է NFT-ների հետ ունեցած կապը, ինչը վերածվեց հետաքրքիր հարց ու պատասխանի. «Երեխաները շատ հետաքրքրված էին. ոմանք ուզում էին ստեղծել խաղեր, ոմանք՝ թվային թանգարաններ Լամուում։ Մի աղջիկ անգամ հարցրեց՝ հնարավո՞ր է կիրառել բլոկչեյն տեխնոլոգիան՝ օգնելու ձկնորսներին հետևել իրենց որսին»,- նշել է Սերգեյը: 

Հաջորդող օրերին AKNEYE արտիստ Alpha ODH-ը ներկայացրել է նախագիծը, խոսել իր համագործակցության և անցած ուղու մասին․ «Սա իմ երկրորդ համագործակցությունն է AKNEYE–ի հետ․ առաջինը Վենետիկում էր, սա՝ Քենիայում։ Առաջին անգամ եմ նման բան անում, շատ լավ փորձառություն է: Հաճելի է շփվել երեխաների հետ, ծանոթանալ նրանց գաղափարներին և ապրելակերպին: Իսկապես հետաքրքիր է»,- ասել է նա։

«Ուբունիֆու Լամու» նախաձեռնության հիմնադիր Նյամբուրա Ուահուն պատմել է, թե ինչպես է սկիզբ դրվել համագործակցությանը․ «Ալֆան կապ հաստատեց ինձ հետ, ներկայացրեց AKNEYE-ի հետ համագործակցության գաղափարը, ու դա ինձ շատ դուր եկավ։ Նա շատ տաղանդավոր արվեստագետ է, ուստի ես շատ ուրախ էի նրան ողջունել Ուբունիֆուում։ Ձեր ներկայությունն այստեղ՝ AKNEYE-ի և Ալֆայի միջև այս համագործակցությունը, երեխաների հետ նկարելը, շատ մեծ նշանակություն ունի Ուբունիֆուի երիտասարդության համար։ Կարծում եմ՝ մենք ամենաբախտավոր կազմակերպությունն ենք, որ նման համագործակցություն ենք ունեցել AKNEYE-ի հետ», - ասել է նա:

Ապագա արվեստագետները մի քանի օր շարունակ պատկերազարդել են Երևանից ուղարկված 20 ակնուլունք քանդակի վրա՝ իրենց հայրենի բնաշխարհի հետաքրքիր դետալներով ստեղծելով յուրօրինակ արվեստի գործեր: 

«Նկատեցի, որ շատ երեխաներ իրենց աշխատանքներում ներառում են նախշեր, մտածեցի՝ ինչու չսովորեմ այսօր նրանցից: Վստահ էի, որ բոլորս միասին՝ ես, AKNEYE-ը և Նյամբուրան, կարող ենք երեխաների համար ստեղծել իսկապես նշանակալի բան: Այս համագործակցությամբ Ուբունիֆու Լամուի երեխաներին ես փոխանցում եմ արվեստաբանական գիտելիքներս, AKNEYE-ն էլ ներկայացնում է կրիպտոյի և NFT-ների թվային աշխարհը: Հիմնական գաղափարը նրանց ավելի շատ միջոցներ և հնարավորություններ տրամադրելն է»,- ասել է Alpha ODH-ն:

Ի դեպ, նախատեսվում է Դուբայում կազմակերպել Aknuloonk քանդակների ցուցադրություն, որի ընթացքում աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին:

Ֆասթեքսը և AKNEYE-ը մշտապես նպաստում են կրթության զարգացմանն աշխարհի տարբեր ծայրերում: Աֆրիկայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի տաղանդավոր երեխաների ապագան հուսալի ձեռքերում է. «Կարևոր չէ, թե որտեղ են նրանք ծնվել, կարևոր է, թե ուր են գնում», - նշել է Նյամբուրա Ուահուն:

Լամուն UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր է՝ իր մշակութային նշանակության և եզակիության շնորհիվ: Քաղաքի պատմությունն սկսվում է 14-րդ դարից. նեղ փողոցները, քարաշեն տները և փայտե փորագրությամբ զարդարված դռները վկայում են անցյալի բարձր մշակույթի մասին։