«Հրապարակ». Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Թագուհի Ստեփանյանը 2025 թ. մայիսի 13-ին ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից․ լուծվել է նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Թագուհի Ստեփանյանը երկար տարիներ եղել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն։ 2023-ին քաղաքապետարանի ղեկավարությունը որոշեց նրա փոխարեն նշանակել միավորված պոլիկլինիկաների երիտասարդ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին, իսկ Ստեփանյանին նրա փոխարեն պոլիկլինիկա տանել։ Մենք տեղեկացանք, որ Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոն է ստանալու։
Մեզ հետ զրույցում նա ասաց՝ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ աշխատանքի առաջարկ է ստացել։ Որտե՞ղ է աշխատելու: Ասաց՝ Մուրացան հիվանդանոցային համալիրում՝ որպես գլխավոր բժիշկ․ «Առաջարկն ինձ ավելի հոգեհարազատ է, հիվանդանոցն ինձ ավելի է ոգեշնչում աշխատանքով, քան պոլիկլինիկան»։
Փաստորեն, այլեւս քաղաքապետարանը Ձեր վերահսկողը չի լինելու, քանի որ «Մուրացանը» Բժշկական համալսարանինն է։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը քաղաքապետերի հետ, դժվարություններ կայի՞ն՝ հարցրինք մենք: Տիկին Ստեփանյանը բավարարվեց մեկ բառով․ «Նորմալ»։ Պարզ է, որ չցանկացավ վատ բան ասել, իսկ լավ բան ասել չէր կարող:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել