Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններն այս տարի առանձնակի ընդգրկում են ունեցել. մասնավորաբար, «Անմահ գունդ» նախաձեռնության շնորհիվ Մայիսի 9-ին դրանք անցկացվել են աշխարհի հարյուր քսանից ավելի երկրներում՝ տարբեր ձևաչափերով: Ի դեպ, սա միջազգային ակցիաների անցկացման ողջ պատմության մեջ համարվում է ռեկորդային ցուցանիշ։
«Անմահ գունդի» երթեր են անցել Թուրքմենստանում և Ուզբեկստանում, Վենեսուելայում և Կոտ դ’Իվուարում, Մալայզիայում և ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Հարավային Կորեայի երկրորդ խոշոր քաղաք Պուսանում և Կիպրոսում, Բելգրադում և Երևանում, Կիպրոսում, Մադրիդում և Պեկինում, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի, Արգենտինայի, Գերմանիայի մի քանի քաղաքներով և այլն, և այլն։
Նշենք, որ «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգողը մեր հայրենակիցն է՝ Մհեր Ավետիսյանը: Նրա գնահատմամբ, «Անմահ գունդն» ապացուցել է իր արդյունավետությունը։ «Փառք մեր հերոս պապերին, փառք մեր ընդհանուր արժեքները պաշտպանող այսօրվա հերոսներին, մեր պապերի հաղթանակին։ Վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ այսօրվա հերոսների երեխաներն ու թոռները կքայլեն իրենց նախնիների լուսանկարներով «Անմահ գունդ» երթով»,- հայտարարել է Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ռուս ժողովրդին, որը «վահան է մեր բոլոր եղբայրական ազգերի համար»։
Հավելենք, որ աշխարհի տարբեր լրատվամիջոցներ գնահատանքի խոսքեր են հղել նախաձեռնությանը, որն այսօր գրասենյակներ ունի աշխարհի 170- ից ավելի երկրներում, և երթերից բացի ահռելի աշխատանք է տանում այլ ուղղություններով ևս։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել