Թրամփը «տարակուսանքի մեջ է գցել» Եվրոպացի պաշտոնյաներին
Եվրոպացի պաշտոնյաները չեն հասկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում և պատկերացում չունեն` նա ինչ գործողություններ կձեռնարկի խաղաղության հաստատման համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Նրանք հիասթափված և տարակուսած են Թրամփի ակնհայտ մշտական տատանումներից», - ասել են զրուցակիցները: Աղբյուրներից մեկը հույս է հայտնել, որ բանակցություններից և Ռուսաստանի կոշտ պահանջներից հետո ամերիկացի առաջնորդը կհամարի, որ Մոսկվան անլուրջ է վերաբերում խաղաղ բանակցություններին և վճռական պատասխան կտա պատժամիջոցների տեսքով:
Bloomberg-ը նշում է, որ եվրոպացիները բացահայտ հիասթափություն են հայտնել պատվիրակությունների հանդիպումից հետո, սակայն Թրամփի դիրքորոշումը դեռևս անորոշ է: Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները նկատել են, որ ամերիկացի պաշտոնյաների տեսակետները Ռուսաստանի վերաբերյալ խստացվել են վերջին շաբաթներին, նրանք սկսում են նախագահ Վլադիմիր Պուտինին համարել խաղաղության համաձայնագրի գլխավոր խոչընդոտը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...